Երրորդ հղիությունը վտանգավո՞ր է Քեյթի համար. Տեսանյութ
Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի երրորդ հղիությունն ընթանում է բարդություններով: Բժիշկները ախտորոշել են թունավոր հղիություն, «hyperemesis gravidarum», որն ընթանում է օրական մոտ 25 անգամ փսխումներով: Այդ պատճառով Քեյթը չի կարողանում նորմալ սնվել, որի պատճառով նա իրեն թույլ է զգում և ունի քաշի կորուստ:
Քեյթը ստիպված է անցնել հիվանդանոցային ռեժիմի և ստանալ ներերակային սնուցում, մեջբերում է Clutch.net.ua կայքը: