«Պահանջում եմ ձախողված ու մեր անվտանգությունը զրոյացրած քաղաքական թիմի հրաժարականը». Լիլիթ Բլեյան
Դիտել նաև
Բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում․ պատգամավոր
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան
Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան
Տաթևն է, նա Արցախցի, է․ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը․ նաև քաղբանտարկյալ է․ Լիլիթ Գալստյան
«Ճգնաժամն Արցախում չի, Հայաստանում է։ Երբ 100%֊ով ձախողված իշխանությանը հնարավոր չի լինում հեռացնել (մեխանիզմները չկան կամ չեն աշխատում), երկիրը հայտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Արցախում հումանիտար ճգնաժամ է, քանի որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Եթե անգամ էս պահին ճանապարհի ու գազի հարցերը կարգավորվեն, հումանիտար ճգնաժամը չի դադարելու, քանի դեռ Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծում չի ստացել։
Էդ ճգնաժամի մասին ա խոսում նաև էն ահռելի դժգոհության ալիքը, որ կա մարդկանց մեջ, ու որը չի տանում որևէ արդյունքի։ Հիմար վիճակում ենք, ինչ խոսք։ Ես, որպես քաղաքացի, պահանջում եմ ձախողված ու մեր անվտանգությունը զրոյացրած քաղաքական թիմի հրաժարականը։ Ճգնաժամը պիտի հանգուցալուծվի վերջապես»:
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից