Արցախապատկան տարածքները ենթակա չեն սակարկման կամ հանձնման
«Առավոտ» օրաթերթը գրում է. Երեկ Եռաբլուրում արձագանքելով արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի՝ տարածքներ վերադարձնելու մասին հայտարարությանը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք չունենք որևիցե տարածք հանձնելու: Բանակցությունների ձևաչափը չի կարող ընթանալ այն ձևաչափով, որն ընթացել է այս 26 տարիների ընթացքում: Կա Արցախի և Հայաստանի Հանրապետություն, մենք փաստացի մեկ միավոր ենք, եկել է այն պահը, որ դա պետք է իրավական ձևակերպում ստանա, և դրա ներքո մենք պետք է անցկացնենք մեր միասնական ընտրությունները: Արցախապատկան տարածքները ենթակա չեն սակարկման կամ հանձնման: եթե խոսում ենք զիջումների կամ փոխզիջումների մասին, Նախիջևանը, Գետաշենը, Շահումյանը, Ուտիքը այս պահին զիջված են, այդ ի՞նչն եք պատրաստվում նորից հանձնել»:
Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այս պահին մեր քաղաքական հայտը ներառում է 42 հազար քմ, որը պետք է միայն և միայն ընդլայնվի: Մենք ենք մեր պատմական հայրենիքի տերը, որևցե մեկը չի կարող ասել, որ վաղեմության խնդիր ունենք»:
Ավելի մանրամասն` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: