Պեսկով նշել է, երբ կքննարկեն ստեղծված իրավիճակը Պուտինը, Փաշինյանը և Ալիևը
Դիտել նաև
«Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով
Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը
Պեսկովը՝ Հայաստանում «МИР» քարտերի արգելափակման մասին
Հուսով ենք, որ Երևանում կգերակայի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը. Պեսկով
Ի՞նչ են փորձում ՀՀ իշխանություններին փոխանցել Լավրովն ու Պեսկովը (տեսանյութ)
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կկարողանան շփվել ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեք (առաջնորդները) հնարավորություն կունենան խոսել գոնե կուլիսներումներում։ Թե հետո ինչպես կստացվի, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի վերջին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այն կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
Zham.am