ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Հայաստանի այսօրվա իշխանության պահվածքը նպաստում է, որ Արցախում հումանիտար աղետ սկսվի

Թե ի՞նչ են ուզում այսօր ադրբեջանցիները հասկանալի է բոլորին, նրանք ուզում են, որ Արցախում կայանա հումանիտար աղետ և այնտեղ մնացած հայությունը արագ լքի այդ տարածքը: Թե ի՞նչ են ուզում արցախցիները, նույնպես հասկանալի է, նրանք ուզում են ապրել իրենց հողում անվտանգ ձևով: Ինչ են ուզում ռուսները, նույնպես հասկանալի է, նրանք չեն ուզում, որ Արցախը հայտնվի ադրբեջանցիների ձեռքերում, որպեսզի կարողանան իրենց ազդեցությունը պահպանել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի վրա:

Իսկ ի՞նչ են ուզում Հայաստանի ներկայիս իշխանությունները, նույնպես հայտնի է: Նրանք ուզում ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը, քանզի հակառակ պարագայում անվտանգ չի լինելու իրենց ապագան Հայաստանում: Այդ իսկ պատճառով նրանք պատրաստ են ամեն քայլի, որտեղ Արցախի շահը երկրորդական է: Ուշադրություն դարձնենք թե ինչպես են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այս վերջին ճգնաժամի վերաբերյալ: «Գեներալ» կոչվող Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե Լաչինի միջանցքի հարցը Հայաստանի խնդիրը չէ և դրանով պիտի զբաղվեն ռուսները: «Գեներալ» Մելքոնյանի նման պահվածքը միայն իր խնդիրը չէ: Պետք է պարզել, թե ով է տվել նրան այդ կոչումը և ում հաշվին է նա ժամանակին դարձել ՀՀ բանակի թիկունքի պետ:

Իսկապես, որ որոշ հանցանքների հետագիծը անցյալում է գտնվում:

Հովիկ Աղազարյանը հայտարարում է, թե ի՞նչ են ուզում արցախցիները Հայաստանի կառավարությունից, որ իրենց պատճառով Հայաստանը Ադրբեջանին պատերազմ հայտարարի՞: Եվ դա ասում է ծագումով արցախցի և նախկին դաշնակցական գործիչը:

Մարդկային փչացվածության բոլոր սահմանները այս ծագումով արցախցի գործիչը արդեն գերազանցել է: Ավելին, նրա հայտարարություններն արդեն լայնորեն մեկնաբանվում են Ադրբեջանում և ոգևորում բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Փաշինյանի իշխանության վրա նույնիսկ թեթև ճնշման պարագայում կարելի է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը:

Իսկ եթե այս ամենին գումարենք այն, որ Փաշինյանի ներկայիս իշխանության մեջ են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մարիա Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը, ովքեր նույնիսկ չեն էլ թաքցնում, որ «հանուն թուրքերի հետ խաղաղության հաստատման պետք է զոհաբերել Արցախը», ապա կարող ենք արձանագրել, թե ինչ արհավիրքներ է սպասում հայ ժողովրդին գալիք տարվա ընթացքում:

Ընդվորում, եթե Փաշինյանի իշխանության կյանքը երկարաձգվի ևս մեկ տարով, ապա այդ ընթացքում մենք կկորցնենք, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ: Շատերին սա կարող է ծայրահեղ գնահատական թվալ, սակայն գործընթացները մեծ արագությամբ կարող են զարգանալ, եթե այս վտանգավոր թափանիվը չկանխվի:

Եթե կորցրեցինք Արցախը, ապա «Զանգեզուրի միջանցքի» «բացման» հարցը կդառնա ժամանակի հարց: Իսկ եթե կորցնենք Սյունիքը, ապա մնացած Հայաստանը արդեն ոչ մեկին պետք չի լինի, քանզի ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը չեն ունենա աշխարհաքաղաքական և աշխարհագրական սահման մնացած Հայաստանի հետ, և ուրեմն այդ անդամահատված Հայաստանի հանձման հարցը Ադրբեջանին, կամ Թուրքիային կդառնա տեխնիկայի հարց:

Ի՞նչ կլինի Հայաստանում ապրող բնակչության հետ, այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի, քանզի անարժանապատիվ ազգերը ոչ մեկին հետաքրքիր չեն: Երբ բոլորի համար հասկանալի կլինի, թե ինչ կատարվեց նաև հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan