«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
21
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա. այս տարի միայն սնունդը թանկացել է 13,2 տոկոսով

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թոշակների բարձրացման հետևանքով նպաստներից զրկվելու խնդրին։

Կառավարությունը 2023 թվականի կտրվածքով նախատեսել է նպաստների ու թոշակների մի շարք բարձրացումներ, որպեսզի մեղմի նախորդ երկու տարիներին գրանցված գնաճի տեմպերը, բայց գալիք տարին մեզ համար լինելու է բավականին ռիսկային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում թոշակների բարձրացման հետևանքով նպաստներից զրկվելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկվում։ Հարցն այն է, որ թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից (քանի որ նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։

Պարսյանի դիտարկմամբ` եթե լինեն դրամ–դոլար փոխարժեքային նոր տատանումներ ու նվազեն դոլարային հոսքերը դեպի Հայաստան, ապա գնաճի ցուցանիշն իր հերթին կտրուկ կբարձրանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը։

«Երբ գործադիրը բարձրացնում է նպաստառուների ու թոշակառուների եկամուտները, ապա զուգահեռաբար պետք է քայլեր իրականացնի, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն այդ գումարով ապրանքներ ձեռք բերել, առավել ևս, որ նրանք միջոցները ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ այս տարի միայն սնունդը թանկացել է 13,2 տոկոսով։ Այսինքն` թոշակառու և նպաստառու ընտանիքների գնողունակությունը խիստ նվազել է»,– նշեց տնտեսագետը։

«Նախ պետք է փոխվեր նպաստների բալային համակարգը, վերանայվեր նպաստների հատկացման շեմը, բայց քանի որ որոշումը կայացվեց հապշտապ` նույնիսկ չթաքցնելով, որ հունվարի փոխարեն սեպտեմբերին են կայացնում որոշումը, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ զրկվեցին նպաստից։ Կառավարությունը կարող է նաև բարձրացնել եկամտի հարկաչափը, որպեսզի նպաստառուները շարունակեն նպաստ ստանալ թոշակի բարձրացման պարագայում»,–ասաց տնտեսագետը։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի հաշվարկներով` նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 76 000 դրամ այն դեպքում, երբ միջին թոշակն այս պահին 46 500 դրամ է, իսկ հուլիսի 1-ից դառնալու է 50 00 դրամ, այսինքն` ՆՍԶ–ի պարունակության համեմատ ավելի ցածր ցուցանիշ է լինելու։ Հետևաբար թոշակով ապրող մարդկանց կենսամակարդակը շարունակելու է ցածր մնալ, և նրանք համարվելու են աղքատներ։

Իրավիճակն առավել մտահոգիչ է դառնում` հաշվի առնելով աղքատությանն առնչվող նախորդ տարվա ցուցանիշները։ Հրապարակված վիճակագրության համաձայն` 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը կրկնապատկվել է։

«Հատկապես երեխաների պարագայում աղքատությունը նոր խնդիրներ է առաջացնելու, որովհետև աղքատ ընտանիքներում մեծացող երեխաները չստանալով բավարար սնունդ, որակյալ կրթություն, առողջապահական ծառայություններ` ապագայում մեծ հավանականությամբ նորից լինելու են աղքատ, և ցավալի է, որ կառավարությունն այս հանգամանքի վրա պատշաճ ուշադրություն չի դարձնում»–նշեց Պարսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan