Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Արցախում այնքան չէին ցանկանում ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որ այսօր իրենց ստիպում են մաս կազմել Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին. Տեսանյութ Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին
30
Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Շարժման անունը՝ «Մայր Հայաստան»․ նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով. Լուսանկար Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ, լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Պատերազմ Արցախում
Երազանքի հետքերով դեպի մեծ ֆուտբոլ. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը. Տեսանյութ Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձևել, վերաիմաստավորել, վերագնահատել Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Արցախում այնքան չէին ցանկանում ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որ այսօր իրենց ստիպում են մաս կազմել Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին. Տեսանյութ «Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին Այս պահին ՀՀ-ն օբյեկտ է, որի շուրջ ընթանում են բանակցություներ ու միշտ տուժող է հանդիսանում․ քաղտեխնոլոգ. Տեսանյութ Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի միջև քննարկում կլինի ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկման դրական արդյունքների մասին կիրազեկենք. ՆԳ նախարարը Միհրան Պողոսյանին վերադարձնելու մասին. Տեսանյութ Խայտառակ վիճակ. սա է Նիկոլ Փաշինյանի խոստացած սենսացիան Այս դժվարին պահին Արցախի ժողովրդին միայնակ մի թողեք. եղեք մեր կողքին, վաղն ուշ է լինելու. Արցախի ԱԺ նախագահը դիմում է հայությանը Այն ինչ այս օրերն անում է Հայ առաքելական եկեղեցին, հերթական անգամ ընգծում է նրա հայապահպան ու պետականստեղծ լինելու գործոնը Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի» «Գայանեն ասում է՝ մենք ի՞նչ պետք է անեինք Աշոտ Փաշինյանին «Եռաբլուր»-ում». փաստաբան Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի քրգործն ուղարկվել է դատարան. Տեսանյութ Ցեղասպանության թագարանի հարակից տարածքում թղթերի այրման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Արցախից արձագանքել են Ալիևին «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. Տեսանյութ Արցախի ԱԺ-ում դռնփակ ռեժիմով քննարկել են ուժային կառույցների 2022-ի կատարողականները «Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում». Հայկ Դեմոյան 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան Վթարից մահացածը ըմբիշ պատանիներից մեկի հայրն է. երեխաները Այգեստանում էին ըմբշամարտ պարապում

«Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ». Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանը 95 կգ-ից դարձել է 45

Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն և ազատել մահից․ Պաշտոնական Բաքվի անմարդկայնությունը որևէ բարոյական սահման չունի։ 

2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։ 

Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես՝ Կոնվենցիայում արձանագրված է, որ Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: 

Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իրավասու օղակներին, որոնցով՝

- Պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ, 

- Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար, 

- խնդրել եմ միջնորդել իմ և Վահե Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։ 

Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և

հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

անկուսակցական Թագուհի Թովմասյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan