Շտապօգնության մեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել․ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ․-ն բուժքույր է, իսկ Կարեն Ա․-ն՝ բժիշկ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկնում էին կանչի վայր։