Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ընկերվար միջազգայնականը վերահաստատում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր հանձնառությունը

2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում քննարկվել է նաև 2017թ․ Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորմանը։ 2015թ. հուլիսին գումարված Ընկերվար միջազգայնականի Խորհրդի ժողովում որոշվել էր կազմակերպել «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թուրքական ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտության» խորագրով կլոր սեղան- քննարկում։

Այս ժողովին պետք է մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կուսակցու­թյուններ, հատուկ հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպու­թյուններ եւ ուրիշներ։ Ընկերվար միջազգայնականի 25-րդ կոնգրեսը վերահաստատել էր իր այս հանձնառությունը։ 26-րդ կոնգրեսը նույնպես անդրադարձել է այս հարցին եւ եզրահանգել․ «Կոնգրեսը վերահաստատում է իր նախկին հանձնառությունը՝ կապված իր՝ թուրքական և հայկական անդամ-կուսակցությունների միջև նախաձեռնության հետ, բանաձեւած 2017թ․ Կարտախենայի հայտարա­րությունում, և վերահաստատում է դրա իրականացման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը՝ համապատասխան կողմերի հետ սերտ համագործակցությամբ»։ Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսը գումարվել է նոյեմբերի 25-27ը Մադրիդում, որին իրենց մասնակցությունն են բերել բոլոր մայրցամաքներից շուրջ 100 պատվիրակությունների ավելի քան 450 մասնակիցներ: Մասնակիցների թվում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և հատուկ հրավիրված հյուրեր:

ՀՅ Դաշնակցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը համարում է ամբողջապես սխալ ուղությամբ տարվող քաղաքականություն, հետամուտ է լինելու այս հանձնառության իրականացմանը՝ Ընկերվար միջազգայնականի կողմից համատեղ ձևավորվելիք հարթակում։ ՀՅ Դաշնակցության համար Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իրատեսական է բացառապես թուրքական կողմից նախապայմանների բացակայության և Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը չկապակցելու պայմաններում։

ՀՅ Դաշնակցությունն այս ուղղությամբ հնարավոր զարգացումների վերաբերյալ հանդես կգա հրապարակային հայտարարություններով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan