Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհը

Դիտել նաև
Ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Սևանի և Ջերմուկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Կապան, Գորիս, Քաջարան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում
Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է
Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Թումանյանում և Ստեփանավանում ձյուն է տեղում
Առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, մեկտեղ ընդգծելով, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհային դեպարտամենտի վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։