Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

«Սա արդեն երրորդ միջադեպն է, չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք». Գետավանի համայնքապետ

Արցախի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,-տեղեկացրել է Արցախի ոստիկանությունը։

168.am-ի հետ զրույցում Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանը միջադեպի և դրան նախորդած դեպքերի մասին որոշ մանրամասներ փոխանցեց: Ըստ նրա՝ այս միջադեպից մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը կրկին ավտոմեքենաների շարասյունը կանգնեցրել էր գյուղի մեջ, իբր խանութներից առևտուր անելու նպատակով, և կրկին միջադեպ էր գրանցվել երիտասարդների միջև։

«Ադրբեջանցիներին բացատրվել է, որ գյուղում չկանգնեն ու սադրանքներ թույլ չտան։ Միառժամանակ խելոք գնում-գալիս էին, սակայն դրանից հետո կրկին միջադեպ էր եղել կամրջի մոտ, մեկ անգամ էլ է նրանց ասվել՝ մի արեք նման բաներ։ Սա արդեն երրորդ դեպքն է։ Գետավանը կողքի բոլոր գյուղերի խաչմերուկում է գտնվում, երեխաները երեկ եկել են այդ խաչմերուկ, որպեսզի գնան իրենց տները, այնտեղ կանգնած է եղել ադրբեջանական ավտոշարասյունը, տղերքն ասել են՝ ճանապարհ տվեք գնանք, նրանք էլ թե՝ մեր հողն է, երբ մենք գնանք, դուք էլ կանցնեք։ Դրանից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, դրանից հետո ադրբեջանցին հարվածել է մեր երեխային, առաջացել է ծեծկռտուք միմյանց միջև»,-նշեց Արարատ Զախարյանը։

Իսկ երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց վիճակը նորմալ է, ասաց Գետավանի համայնքապետը՝ հավելելով՝ նման միջադեպեր միշտ էլ լինելու են։

«Ադրբեջանական կալոննան գյուղով իմ տան դեմով է գնում, ոռոգման ջուր կա, որտեղից անասուններին էլ ենք տանում ջրում, այդ հատվածն ադրբեջանցիներն ամբողջությամբ փչացրել էին։ Երեկ ռուս խաղաղապահներին կանչել ու բացատրել եմ, որ այդ քարերը, որոնք լցրել են այդ հատվածում, պետք է հանեն, որպեսզի կարողանանք մեր անասուններին ջրենք։ Նրանք հանձնարարություն տվեցին, քարերը հանեցին, բայց ճանապարհն ամբողջովին ավերել են, ասֆալտը պոկել են։ Ադրբեջանական կողմը երկար մեքենաներով է գալիս, տեղափոխում է ծանր բեռներ, իրենց մեքենաները այդ ճանապարհների համար են, դրա համար էլ փչացնելով ճանապարհը՝ գնում-գալիս են։ Դրանից առաջ էլ դեպք է եղել, որ գյուղի տրանսֆորմատորն են վառել, գծերը վառել էին, ինչի հետևանքով բնակիչների սառնարանները վնասվել են։ Սա էլ հերթական այդ սադրանքներից էր, որը կատարվեց ազերիների կողմից»,-շեշտեց Արարատ Զախարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս միջադեպը Բերձորի ճանապարհը փակելու սադրանքների շարունակությունն էր, փորձել են Գետավանում էլ ճանապարհ փակել, սակայն չի ստացվել։

«Ես մոտ 50 տարեկան մարդ եմ, ադրբեջանցիների բոլոր սադրանքները լավ եմ հիշում, այսօր էլ նրանք նույն մարդիկ են, չեն փոխվել, ավելին՝ այդ մարդիկ չեն կարողանում խաղաղ ապրել, որովհետև նրանց միշտ իրենց ղեկավարները հրահրում են։ Կյանքի փորձը ցույց է տվել, որ նրանց հետ անհնարին է խաղաղ ապրել, այդ սադրանքները նրանք մշտապես թույլ են տալու, բայց մենք որևէ տեղ չունենք գնալու, այստեղ է մեր հողն ու ջուրը, մեր նպատակը մեր հողում ապրելն է, որտեղ մեր զոհված տղաների, մեր նախնիների շիրիմներն են։ Այսինքն՝ իրենք ինչքան էլ ուզեն, մինչև վերջին հային չեն կարողանալու այստեղից հեռացնել։

Ռուս խաղաղապահների մեջ նորմալ տղաներ կան, նրանք կատարած աշխատանքներ ունեն և կարող են սաստել ադրբեջանցիներին։

Հասարակ ժողովուրդը երեկվա միջադեպով դաս տվեց ադրբեջանցիներին, պատրաստ է չլսել ոչ մեկին և ադրբեջանցիների սադրանքներին սադրանքով պատասխանել։ Մեկ է՝ չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք, իրենք իրենց արածից կփոշմանեն»,-եզրափակեց Արարատ Զախարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական աշխատանքներ կատարելու պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan