Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ
27
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան «Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին. Տեսանյութ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է. Շարմազանով Տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել․ ԱԱԾ-ն իրազեկում է. Տեսանյութ Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ «Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան Շարունակվում են ՌԴ խաղաղապահների հետ բանակցությունները՝ 150 տոննա հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղղությամբ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան. Տեսանյութ Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում Քո սիրելի վարչապետը եկավ, խոստացավ ու քո ապագան «հորեց» Մալաթիայի շուկայում. Տեսանյութ Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել «Ապագա»-ն մտավ Վարդենիսի զորամաս, էնտեղից դուրս եկավ՝ մտավ Մալաթիա, մինչ այդ Սուրմալու էր մտել․ «Կարճ ասած». Տեսանյութ Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում․ հայտարարություն Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո Զինվորների կացարանի հրդեհի գործով ևս մեկ ձերբակալված կա Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան՝ երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել

Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը

Այսպիսով քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության» կապակցությամբ հայտարարությունը ԱԺ-ի իշխող թիմը բոյկոտեց: Քվեարկության արդյունքում այն ստացավ 31 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայները: Այսինքն, իշխանությունն որոշեց, ընդհանրապես անտեսել ընդդիմության առաջարկը, սակայն այն նախապես չմերժվեց, այլ հիմնավորվեց, թե ինչու ինքը՝ իշխանությունը, չի կարող ընդունել այդ առաջարկը:

Եթե մի կողմ թողնենք այլ երկրորդական գործոնները, ապա կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, իշխանությունը հայտարարում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի թեզը պաշտպանելուց, քանզի այսօր Հայաստանը այդ ուժն ու լծակները չունի: Բացի այդ, իշխանությունը պնդում է, որ եթե ընդուներ ընդիմության կողմից ներկայացված ձևակերպումները, ապա դա կնշանակեր, որ ներկայիս Հայաստանը հրաժարվում է խաղաղ գործնթացից Ադրբեջանի հետ, նրան լեգիտիմ հիմք տալով նոր ռազմական գործողություններ սկսելու համար:

Բացի այդ, ըստ իշխանության, իրենց բնորոշմամբ «արմատական» ձևակերպումները կարող են չընկալվել նաև միջազգային հանրության կողմից, և դա կարող է լրացուցիչ հիմք տալ Ադրբեջանին ուժային գործոնն օգտագործելու համար:

Իշխանությունը նաև պնդում էր, թե ինքն է կրում երկրի հանդեպ պատասխանատվությունը և ուրեմն ինքը իրավունք ունի ձևակերպելու, թե որ ձևակերպումներն են վտանգավոր, իսկ որը՝ ոչ: Ավելին, ՔՊ-ական Մարիա Կարապետյանը ավելի հեռուն գնաց հայտարարելով, որ «Հայաստանին չի կարելի պատանդի կարգավիճակի մեջ դնել ղարաբաղյան հարցը քննարկելու ընթացքում»։ 

Եթե կարճ ձևակերպենք, ապա կստացվի, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից, բայց դեմ է, որ այնտեղ իրականացվի հայերի նոր ցեղասպանությունը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հորդորում է արցախցիներին ինքնուրույն գնալ երկխոսության Ադրբեջանի հետ, փաստացի դուրս բերելով այդ հարցը միջազգային բոլոր հարթակներից:

Գործնականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ է Ադրբեջանը, երբ հայտարարում է, որ այլևս այս հարցը Բաքուն չի քննարկելու միջազգային հարթակներում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանր վիճակի մեջ է գցում նույն Մոսկվային և Փարիզին, որոնք փորձում են ադրբեջանցիների հետ սակարգել Արցախի հայերի համար որևէ կարգավիճակ: Ադրբեջանը արդարացիորեն բողոքում է նրանցից, ինչու՞ եք մեզ հետ քննարկում այս հարցը, երբ Փաշինյանն արդեն համաձայնվել է Պրահայում, որ դա Ադրբեջանի ներքին գործն է հանդիսանում:

Փաշինյանի նպատակը հասկանալի է, նա Թուրքիայի և որոշ արևմտյան շրջանակների հորդորների արդյունքում փորձում է զոհաբերել Արցախը, որպեսզի կարողանա Ադրբեջանի հետ վերականգնել հարաբերությունները, առանց Մոսկվայի, կամ Ֆրանսիայի միջնորդության: Բայց ի զարմանս Փաշինյանի, պարզվել է, որ իր այդ մեծ «նվերը» Ադրբեջանին, Իլհամ Ալիևը դավադրաբար չի գնահատել: Նա պարզել է, որ Ալիևը ցանկանում է գրավել ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը: Փաշինյանը թերևս առաջին անգամ հասկացել է, որ իր քսան տարվա պատկերացումները Ադրբեջանի՝ Արցախի հետ հարցերում սխալ են եղել:

Նրա գործնեության կործանարար հետևանքները դարձել են անվերադարձ բնույթի, որի պատճառով նա հայտնվել է ծանր վիճակում: Նրան կարող է փրկել միայն մեկ բան, որ Թուրքիան և վերը նշված արևմտյան շրջանակները, գոնե համոզեն Ալիևին, որ սահմանափակվի Ացախով և չհավակնի Սյունիքին: Սակայն, ավախ, քաղաքական անգրագիտությունը միջազգային հանրությունում չի գնահատվում: Հիշենք ընդամենը, թե ինչ ճակատագիր ունեցան Միխայիլ Գորբաչյովի խնդրանքները ուղղված նույն Արևմուտքին: Դրա հետևանքները մինչ այսօր Ռուսաստանի ներկայիս քաղաքական վերնախավը չի կարողանում չեզոքացնել, կամ գոնե դրա բացասական հետևանքները նվազեցնել:

Պետք է նշել, որ նույնն է լինելու հետփաշինյանական իշխանության համար, Փաշինյանի կողմից թողնված կործանարար հետևանքները, երբևիցե հնարավոր չի լինելու հետ պտտեցնել ամբողջությամբ:

Ահա, թե ինչու է այսօր Փաշինյանը վախենում «բարկացնել» Ալիևին: Իսկ նման պայմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հիմնավորումները իշխանությունը չի կարող ընկալել: Քանզի սրանց մուրացկանական բնույթի սպասումն Անկարայից էքզիստենցիալ բնույթ ունի:

Իր պահվածքի արդյունքում Փաշինյանը կորցրել է Մոսկվայի վստահությունը, բայց այդպես էլ չի ստացել Վաշինգտոնից լիարժեք երաշխիք, որ Ադրբեջանն Արցախից հետո չի հավակնի Սյունիքի վրա:

Ավելին, եթե Ադրբեջանը կլանի նաև Սյունիքը, ապա Հայաստանի մնացած մասերի հայաթափումը կդառնա բառից բուն իմաստով մեկ-երկու տարվա հարց: Քանզի առանց Սյունիքի Հայաստանը, որպես տարածք, այլևս ոչ մեկին պետք չի լինի: Այսպիսով Արևմուտքի երազանքը կյանքի կկոչվի, տարածաշրջանը կազատվի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, բայց նաև չի լինի Հայաստանը և հայերը այս տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan