Արայիկ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

Դիտել նաև
Իշխանության գինը
Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ, Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահն իր աջակցությունն է հայտնում ռուսական առաջարկներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին: Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարները: