Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվել. կրակի տարածումը կանխել են ոստիկանության պարեկները
Այսօր ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվում, հայտնում է shamshyan.com-ը: Նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչները (огнетушитель) ու փորձում կանխել կրակի տարածումը վառվող աղբամանից մյուս աղբամաններ, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը տեղեկությունը փոխանցում է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: Ժամանած հրշեջները, միանալով պարեկներին, մարում են կրակը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս հորդորել են քաղաքացիներին մայրաքաղաքում տեղադրված աղբամանները չայրել, սակայնապարդյուն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։