Սյունիքում բախվել են «Volvo XC60»-ը եւ «Kia Rio»-ն. վերջինիս ուղեւորի վիճակը ծանր է
Դիտել նաև
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Ավինյանի քաղաքապետարանի վատ աշխատանքի հետևանքը. շղթայական վթար, 3 վիրավոր, 10 մեքենա
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Մ․-ին դուրս բերել արգելափակումից․ վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: