Ջրաբերում վթարված ինքնաթիռն ուղեւորվում էր Աստրախան

Դիտել նաև
Մարդու իրավունքները Հայաստանում 2022»․ զեկույց
Ախր դա շենքի նման էլ չէր․ գոմի էր նման, ոչ թե զորամասի. զոհվածի մայրը՝ հրդեհված զորանոցի մասին. Տեսանյութ
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Իմ երազանքն է հայ ազգին տեսնել հաղթանակած, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելիս. Մհեր Ավետիսյան
Դաժան սպանություն Վանաձորում. սեփական տանը հայտնաբերվել է 34-ամյա կնոջ՝ պարանոցը կտրված դի
Ջրաբերում վթարված ինքնաթիռն ուղեւորվում էր Աստրախան։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլիքարտուղար Հայկ Կոստանյանը։ Այսօր ԱԻ նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ ընկել է և բռնկվել։
Ըստ ԱԻՆ-ի՝ տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի, հրդեհը մարվել էր ժամը 14։41-ին։ ԱԻ մամուլի քարտուղարը 24News-ին ասաց․ «Մեզ փոխանցված տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը «Զվարթնոցից» ուղեւորվում էր դեպի Աստրախան։ Մահացածների ինքնությունը պարզ չէ, ինքնաթիռում ընդհանուր եղել է 2 հոգի, այլ ինֆորմացիա չունենք», - ասաց Հայկ Կոստանյանը։