Ալիևը ահաբեկչություն է որակել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Բաքուն պատրաստվում է տարհանել դեսպանատան աշխատակիցներին Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը
27
Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Պատերազմ Արցախում
ԱԳՆ կադրային դիվանագետները վատ չեն զգո՞ւմ, որ սրանք են իրենց շեֆերը Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ոնց որ ահագին վախենում եք, հա՞». իրանագետի դիտարկումը Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ ՌԴ-ն ասում ա՝ մեր զորքը ՀՀ տարածքում ա, ՀՀ-ն մեր թշնամիներին լցրել ա իր տարածք․ Աբովյան. Տեսանյութ Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. ԱՆ «Слава Украине»․ Ադրբեջանի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Տեսանյութ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեծ հանրահավաք է տեղի ունեցել' ի պաշտպանություն Արցախի. ֆոտոշարք Ղարաբաղի հնարավոր անկումը բացելու է Հայաստանի անկման դռները․ Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է, Լաչինի միջանցքի վերաբերյալ, Ազարյանի նամակին Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել». պանելային քննարկում. Ուղիղ Ալիևը ահաբեկչություն է որակել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Բաքուն պատրաստվում է տարհանել դեսպանատան աշխատակիցներին Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում Արցախում մեքենայի գազաբալոն է պայթել, վարորդը մահացել է Երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Երևան Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան «Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին. Տեսանյութ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդը՝ բերում է. Շարմազանով Տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել․ ԱԱԾ-ն իրազեկում է. Տեսանյութ Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ

Իրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է ուժերի փոխհարաբերությունը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առիթն օգտագործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենցով անելու համար։ Այս հարցում շահերի լուրջ բախում է տեղի ունենում նաև Իրանի հետ, քանի որ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցելուց հետո հերթը հասնելու է Իրանի քայքայմանը. ի վերջո, թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանական Ատրպատականի անջատումը ևս մտնում է թուրքական պլանների մեջ։

Իսկ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիային ու Ադրբեջանին պետք է կտրել Իրանի հյուսիսով անցնող ցամաքային կապը։ Դրա համար էլ Անկարան և Բաքուն անընդմեջ հայտարարություններ են անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Վերջինիս իրականացման դեպքում պանթուրքական ծրագրերը զարգանալու հնարավորություն են ստանում, իսկ Իրանը կորցնում է Ադրբեջանի բուն տարածքի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը։ Չէ՞ որ ներկա պահին այս հաղորդակցությունը տեղի է ունենում հենց Իրանի տարածքով։ Եվ պատահական չէ, որ դեռ այս տարվա ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը՝ նշելով, որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է:

Հասկանալի է, որ Բաքուն առանց Անկարայի չի կարող ինքնուրույն քայլեր ձեռնարկել, դրա համար էլ Իրանի հոգևոր առաջնորդը կոնկրետ Թուրքիայի նախագահին զգուշացրեց։ Իսկ Իրանի նախագահը և արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Այսինքն, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի առկայության խնդիրը կենսական նշանակություն ունի։ Եվ այս հարցում Թեհրանը ազդանշաններ է ուղարկում, որ նույնիսկ չի զլանա ռազմական միջամտություն ունենալ, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք բացել։ Դրանով է պայմանավորված, որ դեռևս անցյալ տարվա աշնանը Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին, ինչին հետևեցին Նախիջևանում թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժությունները։ Մեկ այլ խոշոր զորավարժություն Ադրբեջանի հետ սահմանին Իրանը սկսեց այս տարվա հոկտեմբերին, որը հետևեց սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։

Այս անգամ Իրանը Արաքս գետի շրջակայքում ավելի հագեցած և մասշտաբային զորավարժություն իրականացրեց։ Դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Վարժանքների ընթացքում առաջին անգամ փորձարկվեց տեխնիկայի տեղափոխումը Արաքսի վրա տեղավորված պոնտոնային (շարժական) կամուրջներով։ Իրանը սրանով ցույց տվեց, որ պատրաստ է հարկ եղած դեպքում կոնկրետ ռազմական միջամտություն ունենալ։ Իրանական զորավարժություններին հետևեցին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժությունները երկրի հարավում։ Իսկ Ալիևը հայտարարեց, թե դրանով իրենք ցույց տվեցին, թե ոչ մեկից չեն վախենում և հարկ եղած պահին կարող են արձագանքել։ Փաստացի, երկու կողմի զորավարժություններն էլ ավարտվեցին, սակայն Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Նախ՝ Իրանը կոնկետ քայլերի անցավ, և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ցույց տալով, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է:

Ի պատասխան Իրանի կոշտ դիրքորոշման, Ադրբեջանն էլ որոշել է դեսպանություն բացել Իսրայելում և խորացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է ներգրավվածություն ունենալ Իրանում իրավիճակի ապակայունացմանը՝ ձգտելով թեժացնել Իրանում ընթացող բողոքի ակցիաները և բարձրացնել «Իրանական Ադրբեջանի» հարցը՝ ակնարկելով, թե իրենք կպաշտպանեն Իրանում բնակվող ադրբեջանցիներին։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և հատկապես Իսրայելն ընդդեմ Իրանի պատրաստ են աջակցել Ադրբեջանին, Բաքվին շատ է ոգևորում։ Միևնույն ժամանակ, Բաքուն իրեն ավելի վստահ է զգում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին էներգակիրների գներն աճել են, և դրանց վաճառքից մեծ շահույթներ է ստանում։ Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Հասկանալի է, որ մինիսուլթանական ռեժիմ ունեցող Ադրբեջանում ոչ մի պատգամավոր չի կարող ինքնագլուխ հայտարարություններ անել։ Անտեղյակ մարդկանց համար կարող է նույնիսկ այս թեման ծիծաղելի թվալ, բայց այն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում, որ եթե Հյուսիսային Ադրբեջան է ստեղծվում, ապա նշանակում է, որ այն ձգտելու է միավորվել Հարավային Ադրբեջանի հետ, որն Իրանի կազմում է։

Այդպես, օրինակ՝ ադրբեջանցիները հայտարարել են «Արևել յան Զանգեզուր» արհեստական կազմավորման ստեղծման մասին, որպեսզի հավակնություններ ունենան Սյունիքի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան զանգեզուր։ Իրանական պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը, իսկ իրանական խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, որ եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս։ Անգամ ակնարկներ են հնչում այն մասին, որ Նախիջևանը պետք է վերադարձնել Իրանի կազմ, իսկ այդ հայտարարությունների ֆոնին Ալիևը Նախիջևանում կադրային ջարդ է սկսել։ Թե մինչև ինչ կետի կարող է հասնել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սրվող լարվածությունը, դեռևս դժվար է կանխատեսել, սակայն բացառված չէ այն տարբերակը, որ Ադրբեջանը թանկ վճարի դրա համար, քանի որ օգտագործելով Ադրբեջանի բնակչության մեծամասնության՝ մահմեդականության շիա ուղղությանը հետևելու հանգամանքը, Իրանը հնարավորություն ունի իսլամական հեղափոխությունն արտահանել այդ երկիր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan