Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Պատերազմ Արցախում
Փաշինյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ. Տեսանյութ Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը

Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, նաեւ նշել է. «Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։

18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարվելը ավելի կոշտ պատիժ էր առաջացնում։

Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեաներին՝ ուրախ թռվռալ, զվարճանալ։

Գուլագներում կին, ամուսին, բարեկամներ ունեցող ընտանիքների մյուս անդամները պարտավոր էին ուրախ և զվարթ տեսք ունենալ սովետական համընդհանուր տոներին։

Հաքսլին իր «Նոր չքնաղ աշխարհում» նկարագրում է Ալֆաների վերաբերմունքը մշտական ծանր աշխատանքի մեջ գտնվող և ավելիի ոչ մի բանի իրավունք չունեցող ցածր կաստաների հանդեպ. «Միակ բանը, որը պահանջվում է նրանցից՝ լինել երջանիկ»։

Իշխողների, վերին կաստաների, իշխանությունների համար կարևոր է, որ ամենաանմարդկային պայմաններում անգամ զանգվածները «լինեն երջանիկ»։

Ստիպողական երջանկությունն ունի խորքային հոգեբանական նշանակություն։ Անմարդկային իշխանությունները, ավերածություններ բերած կառավարիչները, ստանալով «երջանիկ զանգվածներ», սկսում են մտածել, որ իրենք ճիշտ են, ամեն ինչ նորմալ է, իրենք ոչնչում մեղավոր չեն, ամեն ինչ բնականոն գնում է։

Երևանի փողոցներում պարտադրվող նախաամանորյա և նախաեվրատեսիլյան ուրախությունը՝ փակվող փողոցներով, գունագեղ լույսերով, մեծ տոնածառերով, այս շարքից է։

Ամենադժվար պայմաններում անգամ կարելի է կազմակերպել զուսպ տոնակատարություն՝ հաշվի առնելով, իրոք, որ կան երեխաներ, կա ընթացիկ կյանք և այլն։

Բայց ընդամենը սեպտեմբերին 200-ից ավել զոհ տված երկրում, մի երկրում, որտեղ այդ պահին կան 18-20 տարեկան զինծառայողների չվերադարձված դիակներ, անմարդկային է նման գռեհիկ պարտադրվող տոնակատարությունը։

Իշխանությունն առաջնորդվում է «զանգվածների ուրախությունը իմ փրկությունն» է բանաձևով։ Դրա համար բյուջեից ցանկացած գումար դնում է, որ պարտադրվող ուրախությունը լինի ավելի զանգվածային։

Ուրախացեք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացեք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանության օրոք կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, և ուրախացեք, որ մոռանաք, որ մեր իշխանության օրոք ամեն օր կարող է սկսվել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

Պարտադրվող ուրախությունը բերում է հասարակական դեգրադացիոն հարաբերությունների. է´լ ավելի են առանձնանում ու տարբերակվում վշտի հանրային շերտը, փուչիկի և սալյուտի շերտը, անտարբերների շերտը և այլն։ Փոքր Հայաստանում սա շատ գռեհկության աստիճանի ցավոտ է ստացվում։

Բայց արդյոք մենք հո՞տ ենք, թե՞ կարող ենք լինել նորմալ հասարակություն, և արդյո՞ք հասարակական մթնոլորտը միայն իշխանությունը պիտի ձևավորի։

Երբ մենք վերջապես ձևավորենք ազդեցիկ հանրային միավորներ, կկարողանանք ազդել նաև հանրային ընկալումների վրա՝ կանգնեցնելով դեգրադացիոն պրոցեսները։

Իսկ այս պահին ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանություն՝ կյանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով, և դրան ի հակակշիռ՝ մի քանի հարյուր անհատների, որոնց ձայնը, սակայն, բացառապես անհատական է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan