Թշնամու հետ ձեռք ձեռքի. Վահե Սարգսյանէէ Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է
2
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Պատերազմ Արցախում
Թշնամու հետ ձեռք ձեռքի. Վահե Սարգսյանէէ Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է Երկրաշարժ՝ Թուրքիայում Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել. Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. զոհվածների ծնողները հայտարարությունը Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են «Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակը էականորեն բարելավվել է. ԱԱԾ Կարծում եմ՝ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել Կադրեր Սյունիքից․ ո՞ւր են հասել ադրբեջանցի զինվորները. Տեսանյութ Թուրքիայի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել Փոխհրաձգություն է եղել․ կա զոհ և վիրավոր «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին. Տեսանյութ Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Վերջում մի քանի հարց Նիկոլին. Գտա՞ր նախագահ Քոչարյանի միլիարդները

Նիկոլ, երբ քո ապիկարության ու ապաշնորհության համար պատասխանում են ուրիշները, ժողովրդի գլխավորությամբ:

Ոչ մեկի համար երևի գաղտնիք չէ, որ 1999-ից, ստանձնելով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, բոլոր ժամանակներում ամեն ինչից դժգոհող ու միշտ ընդդիմադիր Նիկոլը լծվեց օրվա իշխանություններին քննադատելու գործին։ Հանուն արդարության՝ պետք է փաստեմ, որ քննադատելուց հարմար գործ քաղաքականության մեջ չկա, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, ինչքան էլ իդեալական ու լեգիտիմ լինի և իր ժողովրդի համար մտածող, միևնույն է, չի կարող երկրի կառավարումն իրականացնել ամենաճիշտ ու համապատասխան գործիքակազմով․ պարզ է, միշտ էլ կլինեն տարբեր բացթողումներ, սխալներ, կիքսեր ու, ինչպես ասում են՝ «լյապեր»։ Սակայն պետք է նաև ամրագրեմ մի կարևոր հանգամանք․ Նիկոլը իշխանություններին քննադատում էր ոչ թե բովանդակային տիրույթում և կոնկրետ հարցերի վերաբերյալ, այլ մանիպուլյատիվ ու դավադրապաշտական, խորհրդապաշտական տիրույթներում և ըստ ամենայնի, լուրջ ուսումնասիրել եր ժամանակակից քաղտեխնոլոգիաների ու PR-ի վերաբերյալ մասնագիտական գրականությունը:

Հավանաբար, ոչ մեկի համար զարմանալի չէ, որ հենց այս մանիպուլյացիոն ժանրից են «բյուջեն թալանած», Քոչարյանի 4 միլիարդի մասին, որ «գողացել էր ժողովրդից» առասպելները, Սաշիկի 50%-ի մասին լեգենդները, «800 հեկտար հող հանձնելու» անհասկանալի թեզերը, որ ոչ մի հիմնավորում ու բացատրություն մինչ օրս չունի: Այս թեզերի հիման վրա ժամանակի ընթացքում ժողովրդի մոտ աստիճանաբար սկսեցին ձևավորել քաղաքական դեմոններ։ Քաղաքական գլխավոր «դեմոնի» ընտրությունը հեշտ էր, ո՞վ, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանը։ Եվ Նիկոլը լծվեց Սարգսյանի թիրախավորման ու քարկոծման գործընթացին։ Քանի որ իր տեսակով նախագահ Սարգսյանը փակ և ոչ այնքան հրապարակային քաղաքական գործիչ է և ամեն անգամ հավուր պատշաճի չէր հակադարձում Նիկոլի ստերին, այդ անհիմն ու սին պնդումները շարունակում էին շրջանառվել ու հնչել տարբեր առիթներով ու տարբեր հարթակներից։ Նիկոլը օգտվեց Սարգսյանի լոյալ մոտեցումից, օգտվեց աստիճանաբար, և պատշաճ պահին կարողացավ իր մոտ կուտակած ողջ կեղծ լուրերն ու սին թեզերը կազմակերպված ներդնել հանրության առաջ՝ որպես հանրային օրակարգ։ Նիկոլը հասավ իր նպատակին և իշխանության գալուց հետո պատկերն ընդհանրապես չի փոխվել, շարունակում է գործել՝ ինչպես այն ժամանակ՝ անպատասխանատու հայտարարություններ անող ընդդիմադիրի դիրքերից, նորից ամեն ինչում մեղավոր են նախկինները։ Իշխանությունը ձախողած Նիկոլի համար Սերժ Սարգսյանը փրկության օղակ է, այսպես ասած՝ «վերջին փամփուշտը», երբ այն պետք է օգտագործես, երբ այլևս այլընտրանք չկա։ Ինչպես կասեր մերօրյա դասականը՝ Նիկոլը լինելով պետության թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրների պատասխանատուն, այդպես էլ դուրս չի եկել իր «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրի տրամաբանությունից և երկիրը շարունակում է տանել օրաթերթին բնորոշ մեկօրյա քաղաքական տեսլականով: 

Պետությունը թերթից տարբերվում է նրանով, որ թերթի գրածի մասին արդեն մյուս օրը ոչ ոք ոչինչ չի հիշում, բայց պետության մեջ արված յուրաքանչյուր անհեռատես ու իրավիճակային գործողություն երկրի զարգացումն ու կայացումը հետ է գցում, ինչին մենք հիմա ականատես ենք լինում:

Հ.Գ. Որպես կանոն՝ հանրությունն ընդունակ չէ վերլուծելու և ստացած կեղծ ինֆորմացիան համապատասխան անալիզի ենթարկելու, ավելին, նա դրա կարիքն ընդհանրապես չէր զգում, կարևորն այն է, որ «իշխանությունը միշտ վատն է» ու «թալանչի, կեղեքող», իսկ Նիկոլը՝ «փրկիչը», բարի ու պուպուշ։ Արդի քաղաքական գործընթացներն ունենում են այնպիսի հետագծեր, որոնց մասին երբեմն արժե, որ խորքային ու հանգամանալից վերլուծություններ արվեն ու տրվեն հստակ գնահատականներ։

Վերջում մի քանի հարց նիկոլին.

1. Գտա՞ր նախագահ Քոչարյանի միլիարդները.

2.Գտա՞ր Սաշիկի 50% փայաբաժինները.

3. Ի՞նչու չհանեցիր ժողովրդին խոսք տված արագաչափերը.

4. Ի՞նչու չհանեցիր ժողովրդին խոսք տված կարմիր գծերը.

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չի...», սա քո խոսքերն էին չէ՞, ...ես կարող եմ պատասխանել՝ ստերով լի տոպրակ ես դո՛ւ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan