Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ) Զգուշացեք` դռները փակվում են, հաջորդ կայարանը հերթական սին խոստում Կպատժի՞ Պուտինը Ալիևին
12
Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը` իմպիչմենթի հարցով քննարկումից հետո (տեսանյութ) Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա․ Սինջար եզդիների ազգային միավորում Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան «Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է»․ ԱՆ «Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ» «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայում. Վարուժան Գեղամյան Ճամբարակում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ) Զգուշացեք` դռները փակվում են, հաջորդ կայարանը հերթական սին խոստում Հրահանգել է թեժացնել պայքարը «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ Ավինյանի ասած թվերը կեղծ են (տեսանյութ) ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում․ Ալեքսանդր Կոչուբաև Փաշինյանը գիժ չի խաղում․ նա իրականում հոգեկան խնդիր ունի․ «գժի թուղթ» ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի Ստի ու խաբեության արդյունքը (տեսանյութ) Մանկական երկաթուղին դարձել է ավերակ․ վարձակալը 10 տարի ոչինչ չի անում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ստացվեց 34 անբավարար թիվը, և ի՞նչ «Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին» Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո չի տվել ու չի խոստացել․ Գարեգին Մելքոնյան

«Հրապարակ»-ը գրում է․ «2021-ի ամռանը գրեթե բոլոր ԶԼՄ-ները գրեցին ԵՄ աննախադեպ աջակցության մասին՝ 2,6 մլրդ եվրոյի չափով, որի նպատակն Արեւելյան գործընկերության երկրներին տրվող ֆինանսական աջակցությունն էր։ Դրա մի մասը տրվելու էր նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի: 

Թե աջակցության որ մասն էին վարկերը, իսկ որն էր ԵՄ-ն ուղղակի մեզ նվեր տալիս, այն ժամանակ չէին հայտնում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հապարակի» հետ զրույցում նշել էր գումարի ծախսման 5 ուղղություն՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք:

Բառակույտ, որը կոնկրետություն չի պարունակում։ Ըստ Մհեր Գրիգորյանի, այն ժամանակ՝ 2021 թ․ հուլիսին, դեռ աջակցության ծրագիրը նոր էր հաստատվել, եւ հնարավոր չէր հստակություն մտցնել։ 

Կառավարությունը մինչ օրս չի տեղեկացրել ծրագրի ընթացքի մասին, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ անցած մեկ տարում չի հայտնել, թե արդյոք արդեն մշակվա՞ծ են նախագծեր, որոնք կառաջարկվեն եվրոպացիներին։ Իսկ գուցե պատրաստի՞ առաջարկներ կան, որոնք սովորաբար փորձառու կառավարիչները ձեռքի տակ են ունենում՝ պատեհ առիթով հնարավոր դոնորների սեղանին դնելու համար։ 

Եվրոպական աննախադեպ պրոյեկտին թեթեւ անդրադարձ էր կատարել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։ Հարցին պատասխանելով՝ մի կեսբերան ասել էր, որ ծրագրերը չեն հասցրել նախապատրաստել։ «Իրականում խնդիրն այն է, որ կառավարություն կոչվածը չի կարողանում նույնիսկ ծրագրերը գրի ու ներկայացնի»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը դեռ 2021-ին էր զգուշացնում, որ հատկացվելիք գումարի փոքր մասն է միայն «նվեր»՝ 200 մլն եվրոն, իսկ մնացածը պարտք է լինելու՝ բանկերին ու մասնավոր ներդրողներին։ 

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, որը հետամուտ է Հայաստանում ԵՄ-ի հետ կապված ծրագրերի ու միջոցառումների իրականացման ընթացքին, ասում է, որ 2,6 մլրդ դոլարի տրամադրման մասին չի կարելի խոսել։ «ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո չի տվել, առավել եւս՝ չի էլ խոստացել, որ նման գումար տալու է։ Իրենց հայտարարության տեքստում ասվում է՝ «կտրամադրենք Հայաստանին որոշակի աջակցության փաթեթ եւ կդիմենք մեր գործընկեր այլ ֆինանսական կառույցներին ու կփորձենք նրանց ներգրավմամբ Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքի ծավալը հասցնել մինչեւ 2,6 մլրդ-ի։ Գրեթե բոլորի հիշողության մեջ մնաց երկու բան՝ Եվրոպական Միություն ու 2,6 մլրդ։ Շատերը որոշեցին, որ այդ գումարը տրվելու է։ Եվրոպական Միությունն ինչ-որ մի չափի գումար ասում էր՝ մենք կտրամադրենք, հետո կդիմենք այլ ֆինանսական կառույցների, օրինակ՝ Եվրոպական բանկին կամ այլ կազմակերպությունների, որ նրանք էլ իրենց կողմից նշեն, թե ինչքան ֆինանսական միջոցներ կարող են հղել։

Դա, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե օգնություն, այլ՝ վարկ։ ԵՄ-ն իր կողմից տրվելիք գումարը կոնկրետացրե՞լ է, թե՞ չէ, ի՞նչ ուղղությունների, ծրագրերի համար է տալու, ո՞ր ֆինանսական կառույցներին է դիմել, դրանք արդյոք արձագանքե՞լ են եւ ի՞նչ չափով կարող են մասնակցել պրոցեսին․ այս հարցի պատասխանն այս փուլում կարող է տալ միայն կառավարությունը, որովհետեւ մինչեւ վերջնական արդյունքը այս պրոցեսը թափանցիկ չէ՝ ում հետ բանակցեցին, ով ինչքանի համաձայնեց, արդյոք ֆինանսները ֆիքսվե՞լ են, թե՞ ոչ՝ բոլորը կառավարությունը պետք է ասի»,- ասում է Գարեգին Մելքոնյանը։ 

Բայց այն ժամանակ կոնկրետ ուղղություններ էին նշվում՝ «Հյուսիս-հարավ», Սյունիքի դիմադրողականությունը բարձրացնելու ծրագիր եւ այլն, դա՞ էլ ստույգ չէ։ «Առաջնային փուլում սովորաբար այդ ուղղություններն այնքան ընդհանուր են նշվում, որ դրանց մեջ ամեն ինչ կարելի է ներառել, բացի ուժային պաշտպանական բնույթի միջոցառումներից։ Սա ցանկություն է ու քաղաքական հայտարարություն, որ նման պրոցես կարող է սկսվել, բայց դրանից հետո աշխատանք էր պետք անել, հնարավորությունը վերածել իրականության։ Արվել է, թե ոչ՝ հայտնի չէ»,- պատասխանեց Մելքոնյանը։ 

ՀԳ․ Մոտ 10 օր առաջ դիմել էինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այս հարցերին պատասխանելու խնդրանքով։ Երեկ կրկին հետաքրքրվեցինք հարցման ճակատագրով, մեզ ասացին՝ սպասեք մինչեւ երկուշաբթի։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan