Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ի՞նչ է մարմնավորում Ավոն

«Հայկական ալիքը» գրում է. «65 տարի առաջ այս օրը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վայսելիա (Վեսալիա) քաղաքում ծնվել է ՀՀ ազգային հերոս Մ․ Մելքոնյանը (Ավո)։ Սկսյալ Ավոյի ծննդյան օրվանից, մինչև Արցախյան հերոսամարտ և արդեն մեր օրեր՝ շատ ջրեր են հոսել, սակայն կենդանի է մնացել ավոյականության գաղափարը։ Իսկ ի՞նչ է մարմնավորում Ավոն՝ որպես գաղափար, ինչ տեղ ունի նա մեր հերոսների ազգային պանթեոնում և ինչ է նրա կերպարի խորհուրդը, որի գիտակցման կարիքն այսօր ունենք նաև մենք։

Մինչև որոշակի տարիք Մ․ Մելքոնյանն առհասարակ չի իմացել իր էթնիկ պատկանելիության մասին։ Դպրոցում, երբ մանկավարժը հարցրել է, թե ով ազգի է, ապագա հերոսն ասել է՝ «ամերիկացի եմ», ինչին ի պատասխան ուսուցիչը բացատրել է, որ դա բավարար պատասխան չէ, քանզի կան իսպանացիներ, ֆրանսիացիներ և այլն՝ անկախ քաղաքացիական պատկանելիությունից։ Սա խթան է հանդիսացել մեր հերոսի համար՝ պրպտելու իր էթնիկ և լեզվական ծագումնաբանությունը և, բառիս բուն իմաստով, զրոյից սերտելու դրանք։

Մուտք գործելով արդեն գիտակցական կյանք՝ Մ․ Մելքոնյանն իրեն նվիրել է ճնշված ժողովուրդների և ի մասնավորի՝ առաջնահերթորեն հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանությանը։ Նա մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայկական թաղամասերի պաշտպանությանը, ապա եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կարկառուն անդամներից։ Արցախյան ազատամարտի օրերին այս ամբողջ փորձառությունը նա փոխադրել է հայրենիք։

Ժամանելով Արցախ՝ նրա առաջին հանգրվանը Շահումյանն էր, որն այն ժամանակ առաջին կանգառակետն էր մեր բոլոր նվիրյալների համար։ Հետո արդեն ճակատագիրը հերոսին տարավ Մարտունի, որտեղ նա դարձավ ինքնապաշտպանական ուժերի և ապագա պաշտպանական շրջանի հրամանատարը։ Ավոն եղել է Քարվաճառի ազատագրման առաջին ռազմագործողության (1993 թ․ մարտ-ապրիլ) համահավաք զորախմբի հրամանատարը և կենտրոնական ուղղության (Մարտակերտ-Վարդենիս մայրուղի) անմիջական պատասխանատուն։ Ավոյի հանդեպ սերը, ճանաչումն այնքան մեծ էին արցախցիների շրջանում, որ շատ արագ հաղթահարվեցին «տեղացի-դրսեցի», «ղարաբաղցի-սփյուռքահայ» ներհայկական պառակտման դրսևորումները, մինչև այն աստիճան, որ տեղի ժողովուրդը նրան առանձին անուն տվեց՝ Ավո։ Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ երբ մի քանի շաբաթով տեղափոխվել էր Քարվաճառի ազատագրության վերը հիշատակված ռազմագործողությունը ղեկավարելու, Մարտունիում տագնապ սկսվեց, որովհետև կարծում էին, որ եթե Ավոյին դուրս են հանում իրենց մոտից, միգուցե կորցնեն Մարտունին, միգուցե թշնամուն այս անգամ հաջողվի գրավել այդ անառիկ շրջանը, որ չէր հաջողվել 1992 թ․-ի ամռան և աշնան ամսիներին։

Այժմ փորձենք հասկանալ, թե Մ․ Մելքոնյանը՝ որպես անձ և արդեն նահատակությունից հետո՝ կերպար, իր ապրած կյանքով, կենսագրությամբ և տեսակով ինչ է մարմնավորում։

Առաջին հերթին, անշուշտ, Ավոն մարմնավորում է հայրենադարձությունը և Հայկական լեռնաշխարհում հայահավաքը՝ Հայկական լեռնաշխարհի վերահայացումը։ Հայտնի է ֆրանսիական դատարանում կեղծ անձնագիր կրելու համար ամբաստանվելիս նրա արտասանած ինքնապաշտպանական ճառը, թե «աշխարհիի բոլոր հայերը կեղծ անձնագրեր ունեն, քանի դեռ այդ անձնագրերը հայկական չեն»։ Նա հայրենադարձության շատ նկարագրական և շատ պայծառ օրինակ էր՝ հատկապես անկախ Հայաստանի սկզբնավորության օրերին։

Երկրորդիվ Ավոն մարմնավորում էր Սփյուռքի և մայր Հայաստանի արդյունավետ սինթեզը՝ ունենելով ոչ միայն սփյուռքահայկական, այլ նաև համաշխարհային փորձի մեծ նախապատմություն` տիրապետելով մի շարք լեզուների, ճամփորդած լինելով աշխարհի տարբեր երկրներում, մարտնչած լինելով ոչ միայն հայկական, այլև ըստ իրեն այլ հալածված ժողովուրդների ազգային իրավունքների համար։ Արդեն Հայաստանում Ավոն կարողացավ այդ ամենը սինթեզել և արդյունավետ տեղայնացնել հայկական խնդիրների վրա և շատ հաճախ դրանք ավելի լավ էր ըմբռնում՝ շնորհիվ հենց իր համաշխարհային նախապատմություն ունենալու, քան շատ հայաստանցիներ, այդ թվում՝ արցախցիներ։

Հաջորդիվ նշենք, որ Ավոն մարմնավորում էր հայոց իրավունքների համար պայքարող մարդուն։ Եթե Հայաստանում Հայ Դատը զինական տեսքով վերաարծարծվեց 1988 թ․-ից, իսկ քաղաքացիական շարժման տեսքով՝ ավելի վաղ՝ 1965 թ․-ից, ապա Ավոն ուներ այս ամենի նաև սփյուռքյան նախապատմությունը։ Այս մարդու պայքարը հանուն հայկական իրավունքների և բնականորեն՝ ընդդեմ թուրքական բռնակալության, որ առաջին և մեծագույն խոչընդոտն է հայոց ազատագրության, ուներ ավելի հին նախապատմություն, քան 1988-1991 թթ․ Հայաստանում ոտքի կանգնողների դեպքում։

Հաջորդ կարևոր նկարագրական գիծը, որ իր մեջ մարմնավորում է Մ․ Մելքոնյանը, ռազմագետ (ստրատեգ) լինելն էր՝ բառի ամենաբուն և բառարանային իմաստով։ Այստեղ հիշատակության են արժանի Ավոյի ներգրավմամբ արցախյան ազատամարտի մի քանի երևելի դրվագներ, որտեղ փայլում է նրա զորավարական և պլանավորման տաղանդը։

Մի այդպիսի դրվագ է Քարվաճառի ազատագրության օրերին Յանշաղի խաչմերուկում նրա և այլ հրամանատարների, այդ թվում՝ Մարտակերտի ՊՇ ղեկավար Նորայր Դանիելյանի, ԿՊՇ ղեկավար Սամվել Կարապետյանի (Օգանովսկի Սամվել), Ասկերանի ՊՇ ղեկավար Վիտալի Բալասանյանի զրույց-քննարկումը, թե արդեն շրջանի ազատագրությունից հետո ինչպես միկրոկառավարման ենթարկել տարածքի հետագա յուրացումը, այդ թվում՝ անզեն և զինված ադրբեջանցիների դուրսբերումը։ Հնչում էին հակոտնյա կարծիքներ, որ պետք է զինաթափել մինչև վերջին մարդը, որովհետև եթե խաղաղ միջանցք թողնվի, միգուցե նաև զինյալներ անցնեն դրանով։ Ավոն շատ հստակ ասում է, որ պետք է թողնել, որ գնան, անգամ եթե զինյալներ անցնեն ու իրենց հետ զինտեխնիկա տանեն, որովհետև դա ավելի քիչ վնաս է, քան եթե ստիպված լինենք օրերով, ավելի վատ՝ շաբաթներով մխրճվել այդ շրջանի մեջ։ Լինելով օժտված ստրատեգ՝ Ավոն շատ լավ էր հասկանում, որ թշնամու հետ բաղդատմամբ ունենք ռեսուրսների, այդ թվում՝ ժամանակի սակավություն, հետևաբար՝ առավել ևս պետք է դրանք ճիշտ ծախսենք։

Մեկ այլ օրինակ է, երբ նա, տանկին կռթնած, խոսում է այն մասին, որ Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց ամբողջ ուժը պետք է զորաշարժեն այդ պատերազմին՝ անկախ Հայաստանի տնտեսական բարդություններից, և պետք է թեկուզ մի քանի տարի նեղություն քաշեն, լավ չհագնվեն, դպրոց չգնան՝ փոխարենն ստանալով սիներգիայի էֆֆեկտ, որ ազգի ամբողջ ուժը՝ մարդկային, կենսական, դրամի, նյութական, տեխնիկայի, մղվի այդ պատերազմին, որ կարողանանք հաղթել և նոր միայն դրանից հետո քիչ թե շատ ավելի բարեկեցիկ և ավելի խաղաղ, անդորր կյանքի տրվենք։

Խիստ մարգարեկան և դարձյալ ռազմավարական իմաստնություն ունեցող էին նրա խոսքերն այն մասին, որ խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով, և անկարելի է խաղաղություն առանց մեր հաղթանակի։ Այսօր ականատեսն ենք այն տխուր իրողության, որ պարտվեցինք և, բնականաբար, խաղաղություն չեղավ, որովհետև այն, ինչ սնուցում է թշնամու ծավալապաշտությունը, մեր թուլությունն է, և հետևաբար՝ միայն մեր հաջորդ հաղթանակը, մեր ուժեղ լինելը կարող են երաշխավորել խաղաղություն։ Որպես ժողովրդական լեզվով ասած՝ «կյանք տեսած մարդ»՝ հենց սրա մասին էր նախազգուշացնում Ավոն իր մարգարեական խոսքերով՝ «… Եթէ չյաղթենք այս պատերազմի մէջ, … մեր պատմութիւնը, իմ կարծիքով՝ կրնայ վերջանալ․ հայոց պատմութեան վերջին էջը կրնանք դարձնել, եթէ կորսնցնենք այս հողամասը։ Պէտք է ըսեմ, որ Արցախի կորուստը հայ ժողողվրդի համար հսկայ կորուստ մըն է, որ կրնայ մի քանի տասնեակ տարի յետոյ նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում։ Եթէ ազերիները գրաւեն Արցախը, յաջորդ տեղը Զանգեզուրն է։ … Եթէ Զանգեզուրը վերցուցին, բոլորիս համար յստակ է, թէ ինչ պիտի նշանակէ մեր հայրենիքի համար։ Ամէն մարդ պէտք է զգայ, թէ ինչքան կարեւոր է ասիկա, եւ ամէն մարդ պէտք է ամէն ինչ ընէ, որ շուտ վերջացնենք այս պատերազմը»։

Մեկ այլ՝ ավելի քիչ ճանաչված օրինակում ևս, հստակորեն երևում է Ավոյի մարգարեական հանճարը։ Դադիվանքի ֆոնին արված տեսագրության մեջ նա ասում է, որ լավ կլինի, որ «ազերի» ժողովուրդը հասկանա, որ սա իր հողը չէ, հայերի հողն է, և հրաժարվի կռվելուց։ Հերոսը հասկանում էր, որ եթե ադրբեջանցի ժողովուրդը Արցախը չընկալեր որպես իր հայրենիք, մենք շատ ավելի քիչ բարդություններ կունենայինք։ Բնական է որ և՛ պատերազմի, և՛ հետպատերազմյան տարիներին Ադրբեջանի իշխանությունները պետք է հակառակ աշխատանքը տանեին, ինչին բոլորս ականատես եղանք։ Այստեղ խորհուրդն այն է, որ Հայաստանը և հայկական պետությունը անելիք ունեին, ունեն և դեռ ունենալու են նաև թշնամական լսարանի նկատմամբ որովհետև առաջին հերթին իշխանություն ունի նա, ով իշխանություն ունի մարդկային հոգիների վրա՝ լինեն դրանք թշնամիների մարդիկ, թե սեփական բնակչությունը։

Եվ իհարկե, ևս մեկ տարբերակիչ հատկանիշ, որի մարմնավորումն է Ավոն, մարդկային որակներն են։ Անթիվ են այն պատմությունները, որտեղ նա իրեն զրկում և զինվորներին հագուստով կամ պարենով էր ապահովում, ամեն ընկնող զինվորի համար անձնական ցավ էր ապրում և, իհարկե, ափսոսում էր թշնամական զինտեխնիկայի համար, որը պիտի լիներ մեր ռազմավարը, բայց որն անզգուշորեն ոչնչացվեց։ Հայտնի են նաև թշնամու ռազմագերիների հանդեպ նրա մեծահոգության բազում դեպքեր։

Եթե հանրագումարի բերենք վերոգրյալ բոլոր հատկանիշները, ապա պիտի ստանանք կարճ բառակապակցություն՝ «իդեալական հայ»։ Իդեալական հայ տղամարդու, հայ հրամանատարի և հայ մարդու հատկանիշները խտացված են հենց Ավոյի մեջ, այսինքն՝ ազնիվ, բարեսիրտ, խելքով, կամքով, պետք եղած պահին՝ խիստ, պետք եղած պահին՝ կարգապահ, բարի, խելացի և մեր ազգին, մեր հայրենիքին նվիրված, համաշխարհային փորձառություն ունեցող, բայց ոչ աշխարհաքաղաքացի, այլ իր հայրենիքի զավակը։ Սխալված չենք լինի՝ ասելով, որ հենց այս իդեալական հայի կերպարն է պատճառը, որ նա եղել է այս ամբողջ տարիների ընթացքում հայ ազգի թերևս ամենասիրելի և երկրպագելի հերոսներից մեկը և մեր թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքայի ամենաատելի կերպարը։

Թուրքիայի դեպքում կա ևս մի հանգամանք, որ նպաստել է Ավոյի հանդեպ ատելությանը։ Մեր հերոսը ցեղասպանությունը վերապրողների ժառանգ էր և իրենով մարմնավորում էր թուրքերի՝ հայերի դեմ վարած ցեղասպանական պայքարի մասնավոր ձախողումը, այդ պայքարի վերջնականորեն հաղթական չլինելը, քանզի Մ․ Մելքոնյանն սպանվածների միջից վերապրածների ժառանգն էր, որը վերադարձել էր Հայկական լեռնաշխարհ և որը կամք, խելք և ուժ ուներ՝ պայքարելու ընդդեմ թուրքական բռնակալության և հանուն Հայկական լեռնաշխարհում հայոց քաղաքական իրավունքների։ Հենց սա է պատճառը, որ մեր թշնամիներն այդքան մեծ, խորհրդապաշտական ատելություն ունեին նրա հանդեպ…

Եթե այսօր տրվենք ինքնութենական կամ նոր գաղափարախոսության փնտրտուքների, ապա ինչպես Գարեգին Նժդեհն ու Հայկ Ասատրյանը ժամանակին արձանագրեցին «տարոնականություն» բառը, ապա մենք այսօր կկարողանանք դա կոչել «ավոյականություն», քանզի իդեալական հայի խորհրդանիշը լինելուց զատ՝ Ավոն իր ամբողջ կյանքով մարմնավորում էր նաև այն, ինչի շնորհիվ միայն մենք կարող ենք հարատևել մեր հայրենիքում, այն է՝ հավերժական պայքարի գաղափարը։ Նա ծնված օրվանից մինչև Հայաստան գալն անդադրում պայքարի մեջ էր իր հայկականությունը պահելու և ապա հայությանն ու այլոց հայկականությունը պաշտպանելու համար։ Նա նույն պայքարի կրողն ու իրականացնողն էր նաև Արցախում և շարունակում է մինչև օրս՝ արդեն հետմահու, այդ հավերժական պայքարի օրինակը և մարտիկը լինել, քանի որ նրանով մենք կարող ենք ոգեշնչվել և նրանից է, որ անգամ հետմահու սարսափում է թշնամին…

Հեղինակ՝ Էդգար Էլբակյան»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan