Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
3
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

Հորդորում ենք գործիք չդառնալ, դրանք օգտագործվելուց հետո շպրտվում են. Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է.

«Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքէջում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ hսկող դատախազը քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ։ Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդեց ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության օպերատիվ համագործակցության արդյունքում պատրաստված մի ռեպորտաժ, որը ոչ թե տեղեկատվական նյութ էր, այլ «սարսափ» ժանրի ներկայացում՝ անչափահաս երեխայի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիք, երեխայի փախուստ արտասահման և այլն։

Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքի, դրա մանրամասների և իրողության մասին բոլորը, հատկապես՝ իրավապահ մարմինները, քաջատեղյակ են, քանի որ դեպքը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2017 թվականին, ավելորդ ենք համարում կրկին նշելը, որ ներկայացված մեղադրանքը, հրապարակումն ու ռեպորտաժն իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հանրության համար միայն հայտնում ենք, որ ենթադրյալ «տուժող» Ս.Ա.-ն քննարկման առարկա հանդիսացող գումարը ընկերությանն է վերադարձրել ոչ թե այն ժամանակ, երբ նրա անչափահաս երեխային «սպառնացել» են, այլ միայն այն ժամանակ, երբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար յուրացնելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ընդ որում, «տուժողը» այդ գումարը վերադարձրել է բացառապես ընկերությանը, որի վերաբերյալ տրվել է ստացական, որում հստակ նշված է եղել, որ գումարը տրվում է որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Բացի դրանից, եթե հանրությունը ցանկանում է օբյեկտիվ տեղեկություն ստանալ դեպքի մասին և «տուժողի» իրական մտադրությունների մասին, ապա առաջարկում ենք ծանոթանալ թիվ ԵԴ/51028/02/21 քաղաքացիական գործի նյութերին (տես՝ այստեղ․)։

Միևնույն ժամանակ դատախազությանն առաջարկում ենք հրապարակել յուրացման գործով այն տվյալները, որոնցով հերքվում են շորթման մասին պնդումներն ու հաստատվում են հանցագործությամբ պատճառված վնասի ինքնակամ վերականգնման փաստը։

Դատախազությանն առաջարկում ենք հայտնել նաև, թե ինչու է դեռևս 2021 թվականին հաստատել այս նույն դեպքով կայացված քրեական գործով վարույթն արդարացնող հիմքով կարճելու մասին որոշման օրինականությունը։

Ամեն դեպքում այս պրոցեսին ներգրավված մյուս անձանց հորդորում ենք գործիք չդառնալ այլ մարդկանց ձեռքում, քանի որ գործիքները սովորություն ունեն դեն շպրտվելու օգտագործվելուց հետո։

Անընդունելի ենք համարում նաև այս գործով ՀՀ 3-րդ նախագահի անհարկի շահարկումը և դատախազությանը հիշնեցնում ենք, որ Վաչագան Ղազարյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ օրենսդրությունը «նախագահի անվտանգության պետ» հաստիք կամ հասկացություն չի նախատեսում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan