Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Դիտել նաև
Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո (տեսանյութ)
Բելառուսի նախագահն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությանը
Պրիգոժինը Բելառուսում չէ. Լուկաշենկո
Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին. Տեսանյութ
Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորեց «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցեց գագաթնաժողովին:
Hraparak.am-ի հաղորդմամբ, մինչ մնացյալ հյուրերը՝ այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Կայքը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով: