Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը «Նա՛խ, Դուք ձեր ձայնը մի հատ իջացրեք»․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին
13
Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Պատերազմ Արցախում
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) «Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում «Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան Փաշինյանի՝ աշնանն ունեցած ելույթը հակասում է ամռան ելույթին Վարչապետի խոսնակն է ասել՝ եթե հրաժարական չտա, թող չփոշմանի, որ քրգործեր հայտնվեն. Հրայր Թովմասյան Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Սևանում ձկնորսները հարձակվել են պարեկների վրա, հայհոյել, փորձել են նավակը շրջել նրանց վրա Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ» Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նա՛խ, Դուք ձեր ձայնը մի հատ իջացրեք»․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին «Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավորին Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երևանի ավագանու 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Ո՛չ Արևմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը «Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր Այս ճիվաղային մտքերի հեղինակը ՔՊ պատգամավոր է. Լիլիթ Գալստյան Քա՞նի սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում. «Կարճ ասած» Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան «Այ թե կիմանա իսկական տաքսու դրայվը ոնց է լինում»․ Վահե Սարգսյան

ՊԵԿ-ն իր ապօրինի որոշումներով պետությանն ավելի քան 260 մլն դրամի վնաս է տվել

«Հրապարակ» թերթը գրում է․ «2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մեր տեղեկություններով՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Այդ թվերին ՊԵԿ նախագահը, հիշեցնենք, Դավիթ Անանյանն էր, ում օրոք էլ իրականացվեց այդ կադրային ջարդը։

Մենք տեղեկացանք, որ այսօր՝ այդ իրադարձություններից շուրջ 3-4 տարի անց, ՊԵԿ ղեկավարության կողմից անօրինական կերպով հեռացված աշխատակիցները հերթով հաղթում են դատական ատյաններում ու ստանում փոխհատուցում՝ չաշխատած ամիսների դիմաց։ Նրանք՝ բոլորը, ՊԵԿ-ի դեմ հաղթանակ են գրանցել դատական բոլոր ատյաններում՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան։ Բոլորի դեպքում էլ դատարանը միատեսակ որոշումներ է կայացրել՝ բավարարելով իրենց խախտված իրավունքների վերականգնման հայցով դիմած ՊԵԿ աշխատակիցների պահանջը։ Ու ՊԵԿ-ն այսօր, կատարելով դատարանի վճիռը, ստիպված տասնյակ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ է տրամադրում իր սխալ եւ ապօրինի վարչարարության զոհ դարձած աշխատակիցներին։

Մենք այս թեմայով գրավոր հարցում էինք ուղարկել Պետեկամուտների կոմիտե, որտեղից պաշտոնապես հաստատել են, որ պարտվել են դատարանում եւ արդեն մոտ 300 մլն դրամի փոխհատուցում են տրամադրել իրենց աշխատակիցներին։ Բայց չեն ասել, թե քանի հոգու են տրամադրել, ովքեր են եղել նրանք, ու ում որքան գումար է փոխհատուցվել։ Նշել են, որ հայցվող տեղեկատվությունը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում եւ համարվում է արդեն իսկ հրապարակված տեղեկատվություն։ Այսինքն՝ Պետեկամուտների կոմիտեից հարկ չեն համարել այս տեղեկությունն իրենց անունից հայտնել, թե քանի հոգու են պարտվել դատարանում ու անհատապես ում որքան գումար են փոխհատուցել։ Միայն նշել են ընդհանուր թիվը․ «Ինչ վերաբերում է աշխատանքային վեճերի հետեւանքով փոխհատուցված գումարի չափին, ապա օրենքով սահմանված պահումներից հետո վճարված ընդհանուր գումարը կազմում է 263 մլն 302 հազար 893 ՀՀ դրամ։ Նշված գումարը վճարվել է պետական բյուջեից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցներով»։

Փաստորեն, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ Ու այդ մարդիկ, մոտ երեք տարի գտնվելով հարկադիր պարապուրդում ու պետությանը որեւէ օգուտ չտալով, որեւէ աշխատանք չկատարելով, այսօր ստացել են անհատապես մի քանի տասնյակ միլիոն դրամի հասնող անաշխատ եկամուտ։ Եվ դա՝ քաղաքական իշխանության ու նրա կամակատար ՊԵԿ ղեկավարության (ի դեմս Դավիթ Անանյանի) քաղաքական էժանագին ամբիցիաների, անհեռատես ու անօրեն որոշումների պատճառով։

Բայց պակաս պախարակելի չէ նաեւ ՊԵԿ ներկայիս ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ռուստամ Բադասյանի պահվածքը, քանզի այս դատական գործընթացների մի մասը տեղի է ունեցել հենց նրա պաշտոնավարման օրոք, եւ հենց նրա ցուցումով են ՊԵԿ իրավաբանները մինչեւ վերջին ատյան բողոքարկել դատարանների որոշումները՝ պնդելով, որ մարդկանց իրավունքները չեն ոտնահարվել, եւ Աշխատանքային օրենսգիրքը չի խախտվել։ Այսինքն՝ ՊԵԿ-ում տեսել են, որ բոլոր աշխատակիցների քեյսերը նույնն են, ու դատարանում բոլորը հերթով հաղթանակ են գրանցում ՊԵԿ-ի նկատմամբ, կարող էին գոնե չորրորդ, հինգերորդ, վեցերորդ գործերով չդիմադրել եւ վերաքննիչ բողոք չտանել, հաշտություններ կնքել՝ որոշակի գումարներ խնայելով։ Կամ՝ եթե տեսնում էին, որ բոլոր գործերով առաջին ատյանում, հետո նաեւ Վերաքննիչ դատարանում պարտվում են, կարող էին գոնե վերջում վճռաբեկ բողոք չտանել՝ լավ իմանալով, որ այնտեղ եւս պարտվելու են։ Իսկ ամեն անգամ վերադաս ատյան բողոք տանելը նշանակում է եւս մի քանի ամսով հետաձգել պրոցեսը, ինչն էլ իր հերթին ենթադրում է եւս մի քանի ամսով երկարացնել նշված անձանց հարկադիր պարապուրդը եւ մի քանի միլիոն դրամ ավել փոխհատուցում վճարել նրանց։

Սա պետական պաշտոնյաների կողմից պետական բյուջեի միջոցների մսխման դասական օրինակ է՝ պետության, օրենքի, իրավունքի, քաղաքացու եւ պետական ռեսուրսների նկատմամբ անփույթ, անպատասխանատու վերաբերմունքի դրսեւորում։

Մենք հարցրել էինք ՊԵԿ-ին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են համապատասխան ռեգրեսիվ հայցեր ներկայացնել այն անձանց դեմ, որոնց հրամանները դատական ակտերով ճանաչվել են անվավեր։ Այսինքն՝ որոնց ապօրինի հրամանների պատճառով միլիոնավոր դրամների վնաս է կրել բյուջեն։ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ Պետեկամուտների կոմիտեում քննարկվել է նշված գումարները պաշտոնատար անձանցից հետ պահանջելու հարցը, սակայն համապատասխան հայցեր ներկայացնելու համար բավարար հիմքեր չեն հայտնաբերվել»։

Մեկ ուրիշ դեպքում 1-2 մլն դրամի չհիմնավորված չարաշահման համար քրգործ կհարուցեն, իսկ այս դեպքում, երբ պետությանը մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս է հասցվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan