Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը
20
Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (տեսանյութ) Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու նիստը (ուղիղ) ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր դիմել է գլխավոր դատախազին՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր մեսիջները․ «Կարճ ասած» Պոզով-պոչով անտերություն․ Մայակովսկու անվան դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը դիմավորելու են փոսն ընկնելու վտանգի ներքո (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) «Տիգրան ջան, սիրուն չի»․ Ավինյանը ճղճղում էր, Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյանի Տեսանյութ Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան Դուք դիրեկտոր չեք, դուք խորհրդարանի խոսնակ եք. Տեսանյութ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղություն բերել, էդպես չի լինում․ Ռոբերտ Քոչարյան Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է․ Աբրահամյան

Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan