Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը ՀԱՊԿ-ից, իսկ ՀԱՊԿ-ը Նիկոլ Փաշինյանից

Այս կառույցը հիմնվել է 1992-ին Ուզբեկիստանի մայրաքաղաքում, որպես ԱՊՀ-ի ռազմական բաղադրիչ: Բոլորն էլ հասկանում էին, որ դա ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ուներ Մոսկվայի համար, քան գործնականում կար: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առաջացել էր մեծ քաղաքական «բաց», որը կարող էր «լցնել» այլ կենտրոններից: Եվ, ահա, այդ «բացը» լրացնելու համար Մոսկվան ստեղծեց այդ կառույցը, որպեսզի կարողանա լուծել իր սպեցիֆիկ խնդիրները: Սակայն հետագայում, հատկապես երբ հետխորհրդային տարածքում շարունակվեցին կենտրոնախույս գործընթացները, մի շարք երկրներ դուրս եկան ՀԱՊԿ-ի կազմից: 1999-ին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկիստանը հայտարարեցին, որ այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն: Հետագայում այդ կառույցից հեռացան նաև Մոլդովան և Ուկրաինան:

Ներկայումս ՀԱՊկ-ի կանոնադրությունը այնքան է լղոզված, որ դժվար է ասել, թե գործնականում, բացի սիմվոլիկ դերից էլ ինչ ակնկալիք կարելի է ունենալ այդ կառույցից: Օրինակ, հայ-ադրբեջանական բախումների ընթացքում բոլորի համար պարզ դարձավ այս կառույցի ոչ լիարժեքությունը, քանզի բացի Ռուսաստանից մյուս երկրների համար պարզ չէր, թե ինչու իրենք պիտի աջակցեին Հայաստանին՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտում: Նույնը եղավ, երբ առաջացավ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև կոնֆլիկտը: Այստեղ էլ ոչ ոք չուզեց միջամտել և աջակցել կողմերից որևէ մեկին:

Ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմում մի քանի անգամ չէ, որ ռմբակոծվել է նաև Ռուսաստանի տարածքը և այդ կառույցի պայմանագրի համաձայն ՀԱՊԿ-ի մյուս անդամները պիտի աջակցեին Ռուսաստանին: Մինչդեռ այդ երկրները նույնիսկ քաղաքական մակարդակով պատրաստ չեն դա անել:

Միակ երկիրը, ով քաղաքականապես աջակցում է Մոսկվային՝ դա Բելառուսն է, բայց նույնիսկ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ չէ իր զորքն ուղարկել Ուկրաինա: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը, որպես լիարժեք ռազմական կառույց, կայացած չէ և նույնիսկ դժվար է ասել, թե երբևիցե կկայանա, թե՝ ոչ:

Պարզ է մեկ բան, որ Հայաստանը երբևիցե չպետք է հույս դնի այդ կառույցի վրա, հասկանալով վերը նշվածը:

Մյուս կողմից այդ կառույցին անդամությունը մեզ տալիս է մի շարք արտոնություններ, հատկապես զինամթերքների գնման հարցում, որով կարող ենք բալանսավորել Ադրբեջանի բազմամիլիառդանոց աստիճանի հասնով զենքի գնումները:

Հասկանալի է, որ Մոսկվայի համար ՀԱՊԿ-ի գոյությունը, հատկապես ներկայիս իրավիճակում իր նվազած իմիջի պարագայումն, կարևոր հարցերից մեկն է և երբ Երևանում հրապարակային հայտարարություններ են հնչում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ապա Մոսկվայում այդ ամենը գնահատում են, որպես արևմտյան պատվերներ:

Այդ ամենից մենք օգուտ չենք կարող քաղել, սակայն վնասներ, հաստատ կարող ենք ունենալ:

Բայց այս ամենը հասկանալու համար պետք է, որ ներկայիս հայաստանյան իշխանությունները ունենային գոնե տարրական պատկերացումներ Հայաստանի իրական կարողությունների վերաբերյալ:

Քանզի հակառակ պարագայում, դրա հետևանքները կարող են լինել այնպես, ինչպես եղավ, երբ նույն այս իշխանությունները տապալեցին բանակցային գործընթացը, դրանով իսկ ճանապարհ բացելով ադրբեջանական ագրեսիայի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan