ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայից

Դիտել նաև
ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի մահվան կապակցությամբ
Ռուսական խաղաղապահ զորախումբը վճռական ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում. ՌԴ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է օգնել ադրբեջանցիների ռազմական հանցագործությունները փաստագրել. մանրամասներ Մենենդեսի հետ հարցուպատասխանից
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը երկրի ԱԺ նախագահի ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո․ Փաշինյանը՝ դեսպանին
24News-ի մոտ է հայտնվել Միացյալ Նահանգների դեսպանության կողմից ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին ուղղված նամակ, ըստ որի՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում հեռու մնալ այն վայրերից որտեղ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ծրագրվում է անցկացնել հակառուսական ակցիաներ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
Հիշեցնենք, որ Պուտինը ժամանում է Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին:
Հետաքրքիր է, որ հակառուսական այս ակցիաները կազմակերպում են պրոարևմտյան ծայրահեղական ուժերը, որոնց մի մասն ուղղակի կապ ունի ԱՄՆ-ի ու իր դեսպանության հետ: Հետաքրքրական է, որ անգամ ԱՄՆ դեսպանությունն է ձեռքերը լվանում նմանատիպ ակցիաներից՝ փորձելով ցույց տալ, թե իրենք ոչ մի կապ չունեն ծրագրվածի հետ:
