Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

Դիտել նաև
«Այս հողը միայն տանում է»․ Անի Խաչիկյանն արխիվային լուսանկար է հրապարակել հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանի հետ
Ադրբեջանի քաղաքական թշնամանքին պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ
Հայկական դիվանագիտական աբսուրդ. Արթուր Խաչատրյանը՝ ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
Փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյան. Փաշինյան
Արթուր Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։