Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ
22
ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Պատերազմ Արցախում
«Արցախը դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում». Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են արել ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ. Թյուրքագետը Բաքվի կողմից ագրեսիայի բարձր հավանականության մասին 100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ է...հերթական գոյապայքարն է՝ անվերջի վերածված․ Մետաքսե Հակոբյան Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը հերթական ագրեսիայի է պատրաստվու՞մ Հայաստանի ու Արցախի դեմ. ինչի մասին են վկայում իրանական աղբյուրները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել Բլինքենի գրառումը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին Մոլորված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է Ադրբեջանի կառավարությունը հավաքագրում է ուսանողների՝ Լաչինի միջանցքի արգելափակմասն համար․ Լինդսի Սնել Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները․ Արցախի ԱԳՆ ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ «Չզարմանաք, եթե վաղը Երևանից գերի վերցնեն». Ալվինա Աղաբաբյան Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Ռյոսներ ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի 81 մլն դրամ արժեքով գույքը կդառնա ՀՀ սեփականությունը. կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ «Հայտնի չէ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի նորոգումը». Ոսկան Սարգսյան Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր... Տեսանյութ

«Ճանապարհային քարտեզը»՝ ձախողումների ինդիկատոր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց իր, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, որում հատուկ ընգդծում էր, թե ստեղծված իրավիճակի հարցում պատասխանատվություն է վերցնում իր ուսերին։ Ըստ այդմ, ճանապարհային քարտեզի միջոցով իր անելիքները նա նախատեսում էր վեցամսյա ժամկետով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված բարդ իրադրությունը՝ շատերը հետահայաց կարգով կարող են արդարացնել նրան, թե 6 ամսում հեշտ չէր կարևոր խնդիրներին լուծումներ տալ, դրա համար տևական ժամանակ էր հարկավոր, ուղղակի այդ ժամանակ Փաշինյանը փորձել է հանգստացնել հանրային բորբոքված կրքերը։ Համոզեցիք:

Բայց արդեն անցել է չորս այդպիսի «վեց ամիս», ու ճանապարհային քարտեզում նախանշված ուղղություններին արդեն կանդրադառնանք 2 տարվա հեռավորությունից։ Թերևս պետք է ընդունել, որ 2 տարին ահռելի ժամանակահատված է անհրաժեշտ քայլեր կատարելու համար, եթե, իհարկե, դրանց իրականացման համար կա անհրաժեշտ տրամադրվածություն և կամք։ Ու ցանկություն: Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ խնդիր է դրել իր առաջ Փաշինյանի իշխանությունը, ու փաստացի ինչ իրավիճակ ունենք այժմ։ Ճանապարհային քարտեզում առաջնահերթ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական կառույց, ուղղակի չի գործում։ Անգամ վերջերս դրա մասին խոստովանեց ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունը չի աշխատում։ Ճանապարհային քարտեզում Փաշինյանը նաև խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ և վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Բայց մինչև հիմա տեղահանված արցախցիների՝ հայրենի օջախներ վերադարձի հարցը լուծված չէ։ Օրինակ՝ հադրութցիները, որոնք ադրբեջանական բանակի կողմից Հադրութի օկուպացիայի արդյունքում հեռացել են իրենց օջախներից, մինչև հիմա չեն վերադարձել հարազատ բնակավայր։

Ավելին, արցախցիների հայրենազրկումը շարունակվել ու շարունակվում է։ Գումարած՝ Ադրբեջանը Արցախ գնացող նոր ճանապարհի կառուցման և միջանցքի ուղու տեղափոխման միջոցով հասավ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափմանը։ Արդյունքում Արցախից այսօր մնացած մի փոքր հատվածի հայաթափումն ուղղակի ժամանակի հարց կարող է լինել, քանի որ ՀՀ իշխանությունները բացեիբաց խոստովանում են, որ ՀՀ-ն այլևս ներուժ չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Բացի այդ, ճանապարհային քարտեզում ներառված է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը, սակայն պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում բոլոր գերիներին, այլև ժամանակ առ ժամանակ սադրանքների է դիմում՝ նոր գերիներ վերցնելով։

Իսկ որոշ դեպքերում գերիները թշնամու կողմից ուղղակի դաժանորեն սպանվում են, ինչի վերաբերյալ տեսանյութերից մեկն էլ վերջերս հայտնվեց համացանցում և լուրջ աղմուկի պատճառ դարձավ։ Մի քանի միջազգային կառույցներ դատապարտեցին հայ գերիների սպանությունը, և դրանով ամեն ինչ ավարտվեց, որևէ իրավական հետևանքներ չեղան Ադրբեջանի համար։ Ճանապարհային քարտեզում հատուկ առանձնացված էր նաև զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի հարցը։ Բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմից երկու տարի անց էլ իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն, միևնույնն է, ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ խոցելի վիճակում։

Դրա արդյունքում է, որ թշնամին, կանխատեսելով, որ հաջողություններ է գրանցելու, մեկը մյուսի հետևից սադրանքների է դիմում ու օկուպացնում է ՀՀ ինքնիշխան տարածքները, իսկ այդ ընթացքում բարեփոխումների մասին ավելի շատ խոսվում է, քան գործ է կատարվում։ Իշխանություններին անգամ չի հաջողվում սպառազինությունների մատակարարումները նորմալ կազմակերպել, այլապես Փաշինյանը չէր հայտարարի, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, ու մենք չենք կարողանում սպառազինություն ստանալ նույնիսկ այն պարագայում, երբ գումարը վճարել ենք։ Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ հորդանանյան ընկերությունը սպառազինությունը չի մատակարարել, և հիմա հայկական կողմը տուգանք է պահանջում դրա համար։ Ինչպե՞ս է ստացվում, որ այսպիսի դեպքերը հենց կոնկրետ Փաշինյանի իշխանության ընթացքում են տեղի ունենում։

Հետաքրքրական է, որ ճանապարհային քարտեզում Փաշինյանը նշում էր նաև տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման և ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի իրականացման մասին։ Սակայն տնտեսության վիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ չէ՝ չհաշված, որ պատերազմի արդյունքում ահռելի տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել։ Իսկ եթե մարտ ամսից սկսած էլ որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, ապա այն իշխանությունների ձեռնարկումների հետ ընդհանրապես կապ չունի։ Շատ է խոսվել այն մասին, որ դա աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում Հայաստան ժամանած ռուսաստանցիների հաշվին է, և լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Ու այս ամենի հետ մեկտեղ մասնագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը տխուր է, իսկ արտագաղթը շարունակվում է։

Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են։ Իսկ եթե Փաշինյանը 2 տարի առաջ հայտարարում էր, թե պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, հիմա ինչո՞ւ պատասխան չի տալիս իր տապալումների համար։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշ արտաքին ուժեր պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի դրսից պարտադրվող ծրագրերը հերթով իրականացնի։ Խնդիրն այն է, որ նրան հաջողվում է սպասարկել դրսի օրակարգը՝ միաժամանակ մանիպուլացնելով հանրությանը՝ ձախողումների համար նախկիններին մեղադրելու ու դրանց պատճառները հանգամանքների վրա բարդելու միջոցով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan