Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Սիսիան-Քաջարան ճանապարհի մրցույթին մասնակցում է նաև էրդողանամերձ թուրքական ընկերությո՞ւն

Yerkir.am-ի ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում նախատեսված ճանապարհների շինարարության մրցույթներից մեկին մասնակցում է նաև թուրքական հայտնի կազմակերպություն:

Նշենք, որ դեռևս 2022 թ. փետրվարի սկզբին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը անդրադարձել էր Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհին:

2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60 կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ:

Ըստ մեր տեղեկությունների` մրցույթի մասին տեղեկատվությունն ու Սանոսյանի խոսքերը կառուցվելիք նույն ճանապարհի վերաբերյալ է, հետևաբար թուրքական կազմակերպությունը մասնակցելու է հենց այս հատվածի շինարարության համար մրցույթին:

Հաշվի առնելով տարածաշրջանում Սյունիքի նկատմամբ նկրտումներին` զարմանալի չէ թուրքական կազմակերպության առկայությանը Հայաստանի հարավում, որտեղ Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է ռազմավարական նշանակության միջանցք ստանալ:

Տեղեկությունը հաստատելու համար դիմել ենք ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար` արդյոք ճանապարհների հիմնանորոգման կամ նոր կառուցման մրցույթներին մասնակցո՞ւմ են թուրքական ընկերություններ, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ուղղություններում են ներգրավված նշված թուրքական կազմակերպությունները:

Ի պատասխան ՏԿԵ նախարարությանը վերահասցեագրված հարցմանը` նույն նախարարությունը, հղում անելով ՀՀ Կառավարության 2017 թվականի որոշմանը, նշում է, որ մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց, ուստի մրցութային գործընթացներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում նաև մասնակից ընկերությունների ցանկը, մինչև տվյալ մրցութային ընթացակարգի ամփոփումը և պայմանագրի կնքումը ենթակա չէ շրջանառման:

Տրամադրված պատասխանը թերի համարելով` աշխատակազմից նախարարությունից վերստին խնդրել են պատասխանել նաև մեր հարցման առաջին մասին, այն է՝ կոնկրետ ո՞ր ուղղություններում են ներգրավված նշված թուրքական կազմակերպությունները: «Հարցման վերաբերյալ ՀՀ ՏԿԵ նախարարությունն այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել չի կարող՝ հաշվի առնելով գնումների գործընթացների գաղտնիությունը»,-վերստին արձագանքել է ՏԿԵ նախարարությունը՝ այդպես էլ չտրամադրելով որևէ տեղեկատվություն:

Թուրքական նշված ընկերությունը մաս է կազմում Թուրքիայում հայտնի «5-ի ավազակախմբին» (Beşli çete). մի քանի նշանավոր թուրքական ընտանիքներ ընդգրկող այդ խմբին է բաժին ընկնում երկրում նշանավոր օբյեկտների կառուցումը (Օսմանգազի կամուրջ, Ստամբուլի օդանավակայան, Ավրասյա թունել, Յավուզ Սուլթան Սելիմ կամուրջ և այլն): Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ԹԱՄԺ-ում օրինագիծ էր ներկայացրել, որով արգելվում էր այս խմբի անդամ ընտանիքների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ հրապարակել, որոնք կհանգեցնեին հասարակության շրջանում նրանց վարկաբեկմանը: Թուրքիայի ընդդիմությունը պնդում է, որ այս օրինագծի նպատակը կոռուպցիայի մեջ թաթախված այս ընկերություններին պետական պաշտպանության տակ առնելն է:

Ի դեպ, Kolin İnşaat-ը նաև ակտիվ մասնակցում է Արցախից օկուպացված հատվածներում շինարարական աշխատանքներին: Այսպես, երբ 2021 թ. հունիսին Էրդողանն այցելել էր Արցախի օկուպացված շրջաններ, ավտոբուսով շրջելիս Էրդողանի և Ալիևի միջև այսպիսի երկխոսություն տեղի ունեցավ.

Էրդողան. - Մեր ադրբեջանցի եղբայրնե՞րն են սա անում` որպես կապալառու,

Ալիև. - Ոչ, բոլորը միասին, Քոլինը և Ջենգիզը նույնպես այստեղ են,

Էրդողան. - Նրանք այստեղ է՞լ են,

Ալիև. - Նրանք ամեն տեղ էլ կան:

Եթե թուրքական ընկերությունը հասանելիություն ստանա ՀՀ-ում ռազմավարական նման կարևոր ճանապարհի նկատմամբ, ապա դա բազմաթիվ վտանգներ իր հետ կբերի ՀՀ ազգային անվտանգության համար: Հայաստանն Իրանի հետ կապող կառուցվելիք ճանապարհի շրջակայքում կան ռազմավարական օբյեկտներ և ենթակառուցվածքներ, հետևաբար թուրքական շինարակական կազմակերպությունը, բացի շինարարությունից, ՀՀ-ում կիրականացնի նաև հետախուզական աշխատանքներ` տեղեկություններ ստանալով երկրի ռազմավարական նշանակության, այդ թվում՝ գաղտնի օբյեկտների և այլնի մասին:

Իսկ որ տվյալ թուրքական ընկերությունը կարող է ներգրավված լինել կամ շուտով ներգրավվել գործընթացների մեջ` հենց հաստատում են կառավարության խիստ կասկածելի լռությունն ու ամեն ինչ թաքուն պահելու փաստը։

Արգամ Եղիազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan