Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Դիտել նաև
Իջևան-Երևան ճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը
Սպառնում էր կտրել երակները. Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը
Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու Lada Priora-ն. կա վիրավոր
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բմվ-ն մխրճվել է կամազի հետնամասի մեջ․ կա 1 զոհ 1 վիրավոր
Նոյեմբերի 20-ին, ժամը 09։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան (բեռնված մոտ 20 տոննա հեղուկ գազով) կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։