Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը»
22
Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Պատերազմ Արցախում
Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան Յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է իմանա` հանցակից է դառնում. Վահագն Մելիքյան Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) «Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ «ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար (տեսանյութ) «Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ» Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Yerevan.today-ը գրում է. «Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կոնտրենացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեխտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ, նախկինում էլ, բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները, այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից։

Թեև լղոզված ձևակերպումներով հայտնում են, իբր փողերի փոշիացում չկա, քանի որ լվացքատան ծառայությունից հրաժարվողների թվի վերահաշվարկ է արվում։

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում և պարբերականությամբ, ի՞նչ մեխանիզմով, չէ՞ որ գրավոր հիմքերով չեն փաստարկվում և՛ զինծառայողների հրաժարումները, և՛ ծնողների ծանրոցների մատակարարումները՝ բանակին։ Այս հարցերի պատասխանները, բնականաբար, չկան։ Մոլորեցնող ձևակերպումներով հայտնել են նաև 120-190 դրամ լվացքի կգ-ն սահմանելու մասին՝ չնշելով ամսական կտրվածքով ներքնաշորի, անկողնային սպիտակեղենի ու զինվորական համազգեստի լվացքի չափն ու դրա լվացքի սահմանված վերջնական գինը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan