Վարդենիսում «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
«Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է և նրանց կյանքներին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի՝ զինծառայողները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազը» կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետևանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, 7 զինծառայող վիրավորվել էր։