Պարտադիր հայտարարագրման ներդրումից ամենից շատ տուժելու է օրվա հացի խնդիր լուծող խավը. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ
Պետք է փոխել քաղաքական կուրսը, քանի դեռ չենք հասել անշրջելիության կետին
Այսպե՞ս են «խթանում» մրցակցությունը
2023-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել․ «Լույս»
Պարտադիր հայտարարագրման միջոցով պետությունը փորձում է այսպես կոչված ստվերում գտնվող եկամուտները հարկել, բայց իմ խորին համոզմամբ այս որոշման հիմքում ընկած է բյուջեն ամեն գնով լցնելու խնդիրը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Ինչքան էլ, որ կառավարությունը մատնանշի, որ ցնցող տնտեսական աճ ունենք, հետագայում ևս այդ տնտեսական աճը ավելանալու է և այլն, հասկանալի է, որ տնտեսության հարկման ներուժը բավական փոքր է և պետությունը չի կարողանալու բավարար չափով եկամուտներ գեներացնել, որ կարողանա աճող ծախսերը ֆինանսավորի: Հիմա հող են նախապատրաստըում դրա համար»,-ասաց նա: