ՌԲԿ հեռուստաալիքը ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով չի հրապարակել հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ

Դիտել նաև
Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց
«Կեցցե՛ք, Միքայել սրբազան․ դավաճանը եկեղեցում էլ է դավաճան». Ռուբեն Հակոբյան
«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան
Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է
ՌԲԿ հեռուստաալիքը չի հրապարակել Իլյա Դորոնովի ազդարարած բացառիկ հարցազրույցը Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Պատճառն ադրբեջանցիների սպառնալիքներն են։
«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար այցելել էր Հայաստան, խոսակցությունը տեսագրվել էր եւ ազդարարվել նրա կողմից, բայց ՌԲԿ-ն հրաժարվում է հրապարակել այն։ Հրաժարման պատճառը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որոնք Իլյան եւ նրա ընտանիքի անդամներն ստացել են սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ հարցազրույցի ազդարարումից հետո»,- նշվել է Վարդանյանի ոչ պաշտոնական Թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
Աղբյուր՝ News.am