1 զինծառայողի մահվան և 7 զինծառայողների մարմնական վնասվածք ստանալու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասներ ներկայացնելով: Այսպես. նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:
Նախաքննությունը շարունակվում է: