Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
21
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Ինչպե՞ս է ստացվում, որ իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել Հանրայինի հասցեն․ Ռոբերտ Մարգարյան

ՀՀ-ում 2023-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը. Հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 հազար դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնեռլով նախագիծը, նշեց, որ դրանով առաջարկվում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների Համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, գործատուի կողմից հաշբվարկված եկամուտների եւ դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները: Այդ հայտարարագիրը նախնական տեսքով, էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ եւ հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ներդրվում է նաեւ խթանող միջոցներ՝ սոցիալական կրեդիտների միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված եւ հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ. «Փոխհատուցման շրջանակն ու չափերը կսահմնվեն կառավարության որոշմամբ»:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին տարվա համար հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, նաեւ այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի շրջանառությունը 2022-ի արդյունքներով գերազանցել են 1 մլրդ դրամը, նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023-ին ստացած կլինեն 20 մլն դրամ եւ ավելի փոխառություններ ու վարկեր: Հաջորդը այն քաղաքացիներն են, որոնք 2023-ի դրությամբ հանդիսանում են մեր հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի փոխատուցումներ ստացող քաղաքացիներ, եւ վերջին խումբը արտերկրից եկամուտներ ստացողներն են:

Նախարարի խոսքով, երկրորդ փուլի մեջ (որոնք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2024-ի համար) մտնում են այն քաղաքացիները, որոնք առաջին խմբի մեջ չեն, բայց հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածում, կամ պայմանագրերով իրենց կտարած աշխատանքի դիմաց ստացել են եկամուտներ:

2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնող երրորդ խմբում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն. «Մենք նախատեսել ենք, որ 20-300 հազար դրամ պետք է լինի տուգանքը: ԱԺ-ում էլ կքննարկենք, եթե գտնենք, որ ավելի նպատակահարմար է, որ առաջին տարիներին ավելի մեղմ պատասխանատվության միջոցներից սկսել, կարող ենք փոփոխել»,-ասաց նա:

Նշենք, որ նախագիծը համարվեց անհետաձգելի եւ ԱԺ-ում կքննարկվի արագացված ընթացակարգով:

Աղբյուր՝ News.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan