Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ)

Հայկական օրակարգ. երբ կփոխվի իշխանությունը. մաս 2. Վահե Հովհաննիսյան

Մաս I. 

Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Կիսաճշմարտության մի կողմը. հանրային որակներ

Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից հետո մասնակցում էին ցույցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանություններին ամենածանր մեղքերում, բայց հետո մեկ էլ հայտնվում են իշխանության մեջ՝ տարբեր պաշտոններում, պատից կախում Նիկոլի նկարը ու գոհ նստում։ Մենք բոլորս, վստահ եմ, նման ցանկ ճանաչում ենք՝ Երևանի կենտրոնից մինչև գյուղապետներ։ Փակ միջավայրերում նրանք շարունակում են վերջին բառերով խոսել իշխանության մասին։

Պետական համակարգից, մեծ հաշվով, չեղան հրաժարականներ, բացառությամբ ԱԳՆ և ԱԱԾ համակարգերի, որտեղից մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ղեկավարներ ուղղակի հնարավոր չհամարեցին իրենց մնալն այս իշխանության մեջ։

Քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեծամասնությունը չկարևորեց սեփական «ես»-ը ու հրաժարականով չսահմանազատվեց այս իշխանությունից, թեև տանը և փակ միջավայրերում նրանք ևս լրիվ այլ բաներ են ասում։

Հավաքական գիտակցության մեջ հայրենիքի և մի ամբողջ սերնդի կորուստը չառաջացրեց բնական ռեակցիաներ։

Հայ հասարակությունն իր արժանապատվությունը չհամարեց վիրավորված, իսկ դա նշանակում է, որ նրա/մեզ հետ կարող է պատահել ցանկացած աղետ։

Կիսաճշմարտության մյուս կողմը. Վերնախավի որակներ

Մեր իրականությունը մտքում պետությունը մերժած ժողովրդի վարքագիծ է։ Բայց ես չեմ մեղադրում ժողովրդին։ Իսկ ո՞վ է սարքել առողջ պրոցեսների շարժիչը, ո՞վ է սարքել մեխանիզմը, որ առողջ լավ սերուցքը լծվի նույն գործին՝ իշխանություն փոխելու, պետություն պահելու, ու դառնա առողջ մագնիս՝ ավելի լայն շերտերի համար, ո՞վ է սարքել 21-րդ դարին հարիր ճիշտ ձևաչափեր, որոնք կապահովեին լայնորեն ինտեգրված աշխատանքի հնարավորություն։

Վիքիպեդիայում հանդիպում ես անկախ Հայաստանի հրապարակային գործիչների մասին մի ձևակերպման՝ պետական և քաղաքական գործիչ։

Անձամբ ճանաչում եմ մի քանի տասնյակ այդպիսինների, որոնք 5-10-15 տարի եղել են պատգամավոր ու մի ելույթ չեն ունեցել, ինքնուրույն մի միտք չեն ձևակերպել, 5-10-15 տարվա մեջ մի անգամ ինքնուրույն չեն քվեարկել, «սկզբունքափոխ» են եղել ամեն հրամար առիթով։ Բա եթե այս երկրի պետական-քաղաքական գործիչները նրանք էին, էլ ո՞նց ձևավորվեր քաղաքացի, ո՞նց ձևավորվեր պետական մտածողությամբ հասարակություն։

Ֆրանսիայի հրապարակի բազմամարդ հավաքների օրերին իշխանական պրոպագանդան մի բան էր ֆիքսել՝ չափազանց թանկ մեքենաներով ու թանկ հագուկապով լիդերությունը։ Եվ սրան հակադարձել չստացվեց։

Իսկ իրականություն այն է, որ 21-րդ դարում ուղղակի հնարավոր չէ ապահովել լայն ազգային կոնսոլիդացիա, եթե դրա հայտ ներկայացրած լիդերությունը տեղյակ չէ քաղաքացու օրակարգից՝ չի մտնում խանութ, տեղյակ չէ գներից, չի նստում մետրո, չի քայլում փողոցներով, չի գնում սովորական պոլիկլինիկա, չգիտի՝ ինչ է մանկապարտեզի հերթը, ուսման վարձի խնդիրը և այլն։

Այստեղ առաջանում է ֆալշ և Չհամախմբում։ Հետևաբար՝ Նիկոլի իշխանության մնալը։

Այդ պատճառով էլ չհասկացվեց, որ «մեր օրակարգը» պետք է լիներ հենց քաղաքացու օրակարգը։ Եթե քեզ հասկանալի չէ քաղաքացու օրակարգը, դու չես խոսում նրա հետ այդ օրակարգի շուրջ, ապա քաղաքացին երբեք չի կանգնի քո կողքին։

Ամենավատ իշխանությունը կարող է միառժամանակ մնալ, նույնիսկ՝ երկար մնալ, եթե նրա հեռացման գործը չի կազմակերպվում։

Մենք համակերպվեցինք 5000 զոհի հետ, մի ողջ սերնդի կորստի, Արցախի 2/3-ի կորստի, հիմա մեզ պատրաստում են 150 հազարի արցախաբնակ հայության կորստին։ «Իսկ արդյո՞ք մեզ պետք է պետություն» հարց-վարակը արդեն տարածվում է։

Ո՞նց կանգնեցնենք վարակը, երբ հիմնական գործոնները՝ իշխանության տեսակ, ընդդիմության անկենսունակություն, հասարակության որակ, բոլորը դրա օգտին են։

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan