ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին վանկարկումների ներքո գնացել է Ռուսաստանի ԱԳՆ Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին ԱԺ-ն շարունակում է ծաղկեցնել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը
31
Իսրաելում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել էր դեռ վաղուց՝ մեկ դավաճանի պատճառով. Հայերի մեջ դավաճանությունը պատմական ավանդու՞յթ է Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ «Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД 2018թ. Մեծ Խաբեություն Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար Իրանի ռազմական օբյեկտները ենթարկվել են հարձակման. Տեսանյութ Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Պատերազմ Արցախում
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից Վարորդներն ահազանգում են, որ մաքսակետի աշխատակիցների սակավության պատճառով ստիպված են օրերով հերթերի մեջ մնալ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին վանկարկումների ներքո գնացել է Ռուսաստանի ԱԳՆ Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից «Եթե իրավական պետություն ունենայինք, ապա այս գրառման հիման վրա կհարուցվեր քրեական վարույթ ՀՀ քր.օր. 329 հոդվածով». Ռուբեն Մելիքյան Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Արգիշտի Քյարամյանի վարձատրությունը կկազմի է 1մլն 916 հազար դրամ «Մեր աղոթքները տեղ հասան». ԿԽ-ն արցախցի երեխաների ևս մի խումբ հասցրեց Ստեփանակերտ. Տեսանյութ Ցանկացած խցանված խաչմերուկ մուտք գործած մեքենայի վարորդն այսուհետ կտուգանվի. Խաչատրյան Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆ Արցախում տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցվում է Բաքվի բնապահպանական հեքիաթներին չենք հավատում. չարաբաստիկ երկիրն ուզում է էթնիկ զտում իրականացնել. Տեսանյութ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին Ռուսաստանը մտադիր է առաջ մղել Անդրկովկասում «3+3» պլատֆորմի աշխատանքը. ՌԴ ԱԳՆ Իսրաելում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել էր դեռ վաղուց՝ մեկ դավաճանի պատճառով. Հայերի մեջ դավաճանությունը պատմական ավանդու՞յթ է Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության «1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում Կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին, իսկ Փաշինյանը դեռ ոչ Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել «Global Firepower»-ը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը «Եռաբլուրից» զոհվածների ծնողների բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով առերեսում կլինի ՊՊԾ պետի հետ Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան «Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի թեմայով լսումներ է հրավիրել ԱԺ-ում «Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից». ԱԳՆ խոսնակ 1896-2023 թ. Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը «Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը բանակից հասկանում են էնքան, ինչքան ես գինեկոլոգիայից». Մովսես Հակոբյան Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը

Մեհրիբան Ալիևայի քայլը ցույց է տալիս, թե ինչ իրական «խաղաղության» պայմանագիր է ցանկանում Ադրբեջանը Հայաստանի հետ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ դադարեցնելու ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը:

Նամակում ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացման կարևորությանը, կազմակերպության հետ բազմաթիվ համատեղ նախագծերին՝ 2004 թվականից:

Մեհրիբան Ալիևայի՝ որպես բարի կամքի դեսպանի գործունեության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների տարածման ոլորտում:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ, տիկին Ալիևան հայտարարում է, որ դադարեցնում է իր գործունեությունն այդ կառույցի հետ: Իսկ պատճառը հասկանալի է: Ադրբեջանը առաջարկում էր այդ կառույցին, որպեսզի ուսումնասիրվեին «...հայկական վանդալիզմից տուժած ադրբեջանական մշակութային կառույցների վիճակը «օկուպացված տարածքներում...»:

Այսինքն, Ադրբեջանը պահանջում էր այդ կառույցից ճանաչել Հայաստանին, որպես ադրբեջանական մշակութային ժառանգությունը ոչնչացրած երկիր:

Ի դեպ մոտավորապես նույն ոճով հանդես եկավ վերջերս նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս քայլերի բովանդակությունը հասկանալի է, Անկարան և Բաքուն Արցախի նվաճումից հետո լեգիտիմ հիմք են ման գալիս, նոր զիջումներ կորզելու այս անգամ արդեն Հայաստանից: Նրանք, իրականում, ոչ մի խաղաղության պայմանագիր չեն պատրաստվում կնքել Հայաստանի հետ, քանի դեռ մեզ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը: Եթե վաղը, օրինակ, Հայաստանը համաձայնվեր զիջել Սյունիքի միջանցքը, նրանք մյուս օրը պահանջելու էին հանձնել ողջ Սյունիքը, որովհետև, օրինակ, դա ոչ թե հայկական Սյունիքն է, այլ ադրբեջանական «Արևմտյան Զանգեզուրը»:

Դրանից հետո Ադրբեջանը կարող է պահանջել Սևանա լիճը, հետո, որ Հայաստանը ընդունի 160 000 ադրբեջանցիների «ցեղասպանությունն» ու բռնի տեղահանումը Հայաստանի տարածքից 1988-ին, և այսպես շարունակ:

Այն պնդումը, թե «հանձնենք Արցախը, որ Ադրբեջանի հետ կարողանանք խաղաղ ապրել», իրականում ոչ միայն կեղծ, այլև հանցավոր և Հայաստանի համար ինքնասպան թեզ է, որով գործում են, թե այսօրվա հայաստանյան իշխանությունները, և թե նրանց այս գաղափարախոսությունը կիսող դաշտում գործող տարատեսակ քաղաքական բոմժերը:

Եվ դրա համար պետք չէ շատ փաստեր բերել: Ադրբեջանի ամենօրյա քայլերն են դա ցույց տալիս:

Մեհրիբան Ալիևայի երեկվա այս որոշումը այդ շարքից ընդամենը մեկն է: Ինչպես կարող է երկիրը ձգտել իբր «խաղաղության» և միաժամանակ բացահայտ դեմարշ իրականացնել միջազգային կառույցի դեմ այն պատճառով, որ վերջինս հրաժարվում է Հայաստանին դիտարկել, որպես «վանդալիզմը խրախուսող երկիր»:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողբերգական վիճակի մեջ է դրել հայ ժողովուրդը ինքն իրեն, երբ միաժամանակ և հարևան Ադրբեջանը, և սեփական իշխանությունն ամեն օր, ամեն ժամ փորձում են ապացուցել հայ ժողովրդին, որ նա ապագա չի կարող ունենա, և հավերժ պիտի հատուցի Ադրբեջանին իր վարքագծի համար:

Միթե պատմության մեջ հայտնի է նման խայտառակ այլ օրինակ, իհարկե՝ ոչ: Հետո էլ ասում են, թե ինչու հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին, մինչդեռ շատ ժողովուրդներ կարողացան խուսափել դրանից: Իսկ սույն փաստը ևս մեկ անգամ հուշում է, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ բան պակասում է, որ մենք կրկին կարողանանք դառնալ պետականամետ ազգ:



Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan