Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» (Տեսանյութ) Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Նոր խորհրդարանի հին բարքերը. Իրատես Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը. Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին Լույս չի լինի Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը Եթե պարզվի, որ Հարությունյանը Հայաստանը լքած լինի, այդ դա կլինի արդեն հետաքրքիր կինո ու լիքը հարցեր կլինեն իշխանությանը Ավտոճանապարհներին ձյուն և բուք է Սկանդալային նշանակում. Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարա՞ր Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ինչո՞ւ չի վերագործարկում «Թեղուտը», կառավարությունը մեղքը գցում է ՓԲԸ-ի վրա է. Իրատես Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել». ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանին դատի են տվել. ինչ է արել հրաժարական տալուց առաջ «Սուպերնախարարության» նորամուտը՝ դրսում. Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին Ինչու են Կառավարության շենքում հսկողությունն ավելի խստացրել Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան. Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Արամ Հարությունյանի` սահմանը հատելը կարող էր կանխվել. «Հրապարակ» Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ» 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել. Լուսանկար Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան Փաշինյանը իր հետ քայլողներին կարգեց սենատում որպես պատգամավոր. Շարմազանով. Տեսանյութ Քաղաքապետը կատակո՞ւմ է Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ «Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը» Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ А король-то голый... Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել» Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայիս կազմն ընտրված է հասարակությանը մտածված կերպով շեղելու համա՞ր ՀՔԾ-ն հրապարակել է իր որոշումը Արամ Հարությունյանի վերաբերյալ. հայտարարվել է նաև հետախուզում Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ հանրապետության ողջ տարածքում. Լարսում՝ կուտակումներ Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը Շիրակի մարզում կաթվածահար վիճակ է. մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկար) Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. Տեսանյութ Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորն արգելափակվել են մեքենայի մեջ. կան տուժածներ Բաքվում փոթորիկ է Հանրապետության տարածքում ձյուն և բուք է Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Տիգրան Աթանեսյան «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին (Լուսանկարներ) Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելու՞ համար է Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» (Տեսանյութ) Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց` ուղիղ Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ներգրավված է եղել նաև ոստիկան. ԱԱԾ Իրանն ավտորիտար համարող Հայկ Կոնջորյանի ունեցվածքը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ)
Հարցում

Մեկնարկում է կուրությունը կանխարգելող ծրագրի նոր փուլ

Մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։ 2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի կվիրահատվի պետական պատվերի շրջանակում։

Մինչև այժմ վիրահատություններն իրականացվում էին և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:


Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև «Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։

Հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։

Ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, հրամանում նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող հետևյալ անձանց`

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և ստորև թվարկված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք`

ա. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն,

բ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ,

գ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ),

դ. Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ),

ե. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ,

զ. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական),

է. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան,

ը. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ,

թ. Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ),

ժ. Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար,

ժա. Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք։

Բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված և ստորև թվարկված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների, նկարիչների, գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների միություններում անդամագրված անձինք`

ա. գրադարաններ,

բ. թանգարաններ,

գ. մշակույթի տներ, կենտրոններ,

դ. թատրոններ,

ե. համերգային կազմակերպություններ,

զ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

է. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ը. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

թ. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,

ժգ.«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները՝ տեղեկանք տրված սոցիալական աջակցության տարածքային բաժնի (գործակալության) կողմից՝ տրված վերջին մեկ ամսվա ընթացքում,

սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված շահառուների համար՝ աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի հաստատված պատճեն կամ աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք աշխատանքի վայրից:

3. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող կազմակերպություններում, այնպես էլ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում:

Ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է` տվյալ շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության մշտական գործող հանձնաժողովների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով կարգավորված առանձին դեպքերում ուղեգրի բացակայության պարագայում ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության ակնաբույժի եզրակացությունը:

Ծրագրի շրջանակում իրականացվում են առնվազն հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունները`

ա) Օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,

բ) Տոնոմետրիա,

գ) Ռեֆրակտոմետրիա,

դ) Ուլտրաձայնային հետազոտություն, իսկ մարզային կենտրոններում դրա բացակայության դեպքում` պերիմետրի:

Նախատեսված հետազոտությունների ծավալից դուրս բժշկական ցուցումներին համապատասխան լրացուցիչ հետազոտություններն իրականացվում են վճարովի` լրացուցիչ իրականացված բոլոր հետազոտությունները միասին ոչ ավելի, քան 5000 դրամ:

Հետազոտվողի մոտ սոմատիկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան մասնագետի կոնսուլտացիա ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում:

Վիրահատությունն իրականացվում է հետազոտության արդյունքում բժշկական ցուցումների առկայության ինչպես նաև վիրահատության հակացուցումների բացակայության դեպքում։ Վիրահատության իրականացումից հետո հիվանդին նշանակվում է հետվիրահատական բուժում և այդ շրջանում առնվազն մեկ անգամ տրամադրվում է խորհրդատվություն այն բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից, որտեղ կատարվել է շահառուի վիրահատական միջամտությունը:

Նշենք, որ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների ամսական հավասար համամասնության սպառման դեպքում իրականացվում է հերթագրում՝ կենտրոնացված կարգով։

Այդ նպատակով ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը։ Այն սահմանված կարգով մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:

Հերթագրման վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացնի մշտադիտարկում` տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը վերահսկելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 2708 – Ա «2017-2018 թվականներին կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին կատարակտի վիրահատությունների ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը և ծրագրի իրականացման գործունեության ընթացակարգը հաստատելու մասին» հրամանին կարելի է ծանոթանալ այստեղ` http://moh.am/#1/1002։

Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում կարող եք զանգահարել նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan