Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ «Դա Ռուսաստանի գործը չէ». ԵՄ ԱԳ խոսնակը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Վահան Կոստանյանը համակարգելու է Թուրքիայի ուղղությունը
28
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից, պատերազմը եղել է դավադիր․ Սեյրան Օհանյան Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Կամո Թովմասյանը ցուցադրել է իր բանակային նկարը Ես որևէ իշխանություն չեմ ճանաչում այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան. Տեսանյութ Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին «Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել». Արթուր Վանեցյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով՝ իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Խի՞, որ ռուսներն ուզեն, Լաչինի միջանցքը չե՞ն բացի․ ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների ա փակվել. Սասուն Միքայելյան. Տեսանյութ «Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները ծառայում էին»․ Գրիգոր Դանիելյանը արխիվային հոլովակ է հրապարակել ծառայության տարիներից. Տեսանյութ Հազարավոր կյանքեր են խլել, իհարկե, կվախենան. ինքը միշտ այս վերաբերմունքին է արժանանալու. զոհվածի մայր. Տեսանյութ Ծնողները թող նորմալ իրենց պահեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ զոհվածների հարազատների մասին. Տեսանյութ Հայ ազգ, ոտքի ել. սերնդեսերունդ անիծվելու եք, ամեն օր 19 տարեկան են դնում հողը. զոհվածի մայր. Տեսանյութ «Ուժեղը». երգիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է հրապարակել Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել բանակին, լինել հայ զինվորի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Տազիկի մեջ էին լողանում. բանակի «կլուբնիկացման» մահաբեր հետևանքները. Տեսանյութ Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան «Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է». ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը Կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենավախկոտ մարդն է, ինքն իր շողքից վախենում է. զոհվածի հայր. Տեսանյութ Արցախի շրջանների գազալցակայանները ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը, կգործեն մինչև 17:00-ը Ինչի՞ ես եկել, մեկ ա` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը` չխոսկան Աղազարյանին. Տեսանյութ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան Ինչու չեք թողնում ընկերոջս շիրիմին մոտենամ. քաղաքացին՝ ոստիկանին. Տեսանյութ Աշտարակում հակատանկային ական է հայտնաբերվել «Ինչ որ ասել՝ ասել եմ». Խուդինյանը հրաժարվեց ասել՝ ինքն է հրամայել ծնողներին բռնությամբ բերման ենթարկել, թե՝ ոչ. Տեսանյութ

Փաշինյանը թաքցնում է Ալմա-Աթայի վերապահումները՝ հանուն Ադրբեջանի

Մարդ որքան ազգադավ և, ամենակարևորը, անամոթ պիտի լինի, որ որ խոսի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի մասին ու կառչի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նկատեցի՞ք՝ կառչում է հենց այն կետից, որը համահունչ է Արցախի հանձնման դավաճանական ուղեգծին: Այնինչ, նույն Հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա:

Բայց այս դրույթը բոլորովին չի հիշատակվում վերջինիս կողմից, այդ թվում՝ վերջին քառակողմ, եռակողմ ու այլևայլ ձևաչափերի հանդիպումների հայտարարություններում, քանզի Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով անձը գործում է ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի և սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:

Ավելին՝ ՀՀ վարչապետի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյան կոչված անձը, հիշատակելով Ալմա-Աթայի Հռչակագրի՝ իրեն (իմա՝ Ադրբեջանին) ձեռնտու կետը, խոսում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Հռչակագրի (իրականում վավերացվել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա) վավերացման փաստի մասին և, ուշադրություն, կրկին անամոթաբար թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, որտեղ բերված մի շարք կարևորագույն վերապահումներով՝ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ մեկտեղ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե:

Անամոթությունն ու իրերը գլխիվայր շուռ տալու արվեստն այնպիսի աստիճանի են գլուխ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ վերջինս, օրը ցերեկով չընդունելով, տրորելով, բռնաբարելով կամ պարզապես սպանելով ՀՀ Գերագույն խորհրդի վերոհիշյալ որոշումը, վերազանցելով իր լիազորությունները և շրջանցելով այնտեղ տեղ գտած պատմական կարևորագույն վերապահումները, համարձակվում է սուրբ և օրինապաշտ ձևանալով՝ հայտարարել, թե, իբր, ինքը չի կարող չընդունել ՀՀ օրենսդրությունը (իմա՝ Գերագույն խորհրդի նշյալ որոշումը): Ասում է. «Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում»:

Իհարկե, կարող էինք և չանդրադառնալ այս ամենին՝ հաշվի առնելով գերագույն անամոթի, պաթոլոգիկ ստախոսի ու ազգակործան պատուհասի վերջին 4 տարիների վարքագիծը, բայց երբ այս կապկումների զոհ է դառնում Հայրենիքը, պետականությունը, անհնար է լռելը…

Վահե Սարգսյան

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan