ՃՏՊ Երևանի Բաբաջանյան փողոցում․ տուժածներ չկան

Դիտել նաև
Իջևան-Երևան ճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են BMW X5-ը, Volkswagen-ն ու Opel-ը
Սպառնում էր կտրել երակները. Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը
Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու Lada Priora-ն. կա վիրավոր
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բմվ-ն մխրճվել է կամազի հետնամասի մեջ․ կա 1 զոհ 1 վիրավոր
Նոյեմբերի 13-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բաբաջանյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի լիցքավորման կայանին. կայանից առկա է վառելիքի արտահոսք (բենզին), տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել կայանից առկա վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: