Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Նիկոլի ելույթը կհամեմատեի դատարանում բարոն Մյունխհաուզենի կնոջ ելույթի հետ

Լսեցի կառավարության նիստի ժամանակ նիկոլի ելույթը։ Հետո ևս մեկ անգամ լսեցի, շատ ուշադիր լսեցի։ Եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ, նրա ելույթը կհամեմատեի դատարանում բարոն Մյունխհաուզենի կնոջ ելույթի հետ։ Բարոնուհի Մյունխհաուզենն էլ էր ամուսնուն անվանում "սրիկա", "աննորմալ հոգեկան հիվանդ", "դժբախտ սուտասան", բայց․․․․ բայց պահանջում էր, որ բարոնն իրեն չթողներ։ նիկոլի ելույթն էլ էր նույն տրամաբանությամբ կառուցված։ Ալիևը ստախոս է, ուխտադրուժ է, հոխորտացող է, ցեղասպան է, բայց․․․․ բայց պատրաստ է նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե բարոնուհի Մյունխհաուզենը տրագիկոմիկ ֆիլմի մտածածին պերսոնաժ էր, ապա նիկոլը տրագիկ իրականության պերսոնաժ է, այդ տրագիկ իրականության ստեղծողը, մեղավորն ու պատասխանատուն։ Նա խոստովանում է, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է։ Հասկանում է, որ Ալիևը, ում նա կոչել էր "կառուցողական մարդ", մարդ ով "շահագրգռված էր կարգավորելու արցախյան հիմնահարցը", թավշյա հեղափոխականին հասարակ քինդեռմատ է արել, ջախջախել ու ստորացրել է։ Ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ իր վարած քաղաքականությունը սխալ է, որ ցեղասպան Ալիևի մտադրությունները չեն փոխվել, որ Արցախին գոյութենական վտանգ է սպառնում, իսկ Հայաստանն ի զորու չէ ադրբեջանցիներին դուրս շպրտել իր տարածքից, բայց իր մեջ ուժ չի գտնում առերեսվելու այն պարզ ճշմարտությանը, որ ինքը ձախողակ է ու որ իր գոյությունը որպես ՀՀ վարչապետ կործանարար է հայոց երկու հանրապետությունների համար։ Էգոն թույլ չի տալիս։ Ու իր էգոյի պատճառով հայ ազգի գոյությունն է վտանգված։

Երևանի կենտրոնում, ոստիկաններով շրջապատված կառավարության շենքից, նա իբրև թե պատասխանում է Շուշիում զինվորականներով շրջապատված Ալիևին։ Ձեզ թվո՞ւմ է, թե նա հակազդում է Ալիևին։ Միայն թվում է, թե տղամարդլամիշ է լինում։ Իրականում ևս մի անգամ պատասխանում է Ալիևին, որ պատրաստ է Արցախը զոհել։ Նկատեցի՞ք, որ նա Արցախի Հանրապետության իշխանության փոխարեն օգտագործեց "Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ" արտահայտությունը։ Երբ նիկոլն ընդդդիմադիր էր, մենք ու ամբողջ աշխարհն էինք օգտագործում "Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ" արտահայտությունը։ Հիմա նիկոլն Արցախի Հանրապետության իշխանություններին կոչում է "Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ"։ Եվ դա ասում է մեկը, ով իր քաղաքականության նպատակ էր դրել "բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը"։

Տեսանք ինչպես բարձրացրեց։ Բայց իրավիճակը տրագիկ է։ Տրագիկ է նրանով, որ նա Արցախի Հանրապետության տարածքի այն մասը, որն ադրբեջանցիք չեն գրավել, կամ նիկոլի հետ "բանավոր պայմանավորվածությունների" արդյունքում, ձեռքները գրպանները դրած, շվշվացնելով չեն մտել, կոչում է "ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի"։ Դրանով նա ձեռքերն ուղղակի լվանում է Արցախի նկատմամբ պատասխանատվությունից։ Նկատեցի՞ք, որ ապօրինի կոչեց Խծաբերդի օկուպացիան, բայց չխոսեց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի օկուպացիայի մասին։ Դա օրինակա՞ն օկուպացիա է։ Իհարկե ոչ։ Բայց նա, մի կողմից, ձեռքերն Արցախից լվանում է, մյուս կողմից, Արցախի համար պատասխանատվությունը բարդում է խաղաղապահների վրա։

Բայց նրա հաշվարկը սխալ է։ Սխալ է ինչպես իր ամբողջ քաղաքականությունը, որը նա շարունակում է իրականացնել։ Արցախն Ալիևին զոհաբերելով նա չի կարողանա փրկել Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, թուրքերը Հայաստանը բաստուրմայի նման բարակ բարակ կկտրտեն ու երկրից բան չեն թողնի։ Կթողնեն միայն նիկոլի դուխով կեպկան, որ մյուս ազգերին դաս լինի․․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan