Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. Տեսանյութ

Փաշինյանի ասածները լսելիս հիշեցի հայտնի խոսքը՝ «Տո անասո՜ւն, բա էս անասունին առաջին պլան կբերե՞ն»․ պատգամավոր

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ապակառուցողական է, պայմանավորվածությունները դրժում է և մեղադրում է հայկական կողմին։ Ասել է, որ Ադրբեջանը եռակողմ պայմանավորվածությունները խախտել է թե՛ գերիների մասով, թե՛ նոյեմբերի 9-ին գտնվող դիրքերից առաջ չգալու մասով, ուզում է ցեղասպանել արցախցիներին և այլն։ Փաշինյանի այսօրվա հռետորաբանության մասին yerevan.today-ը խնդրել է մեկնաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ինչին ի պատասխան ասաց․ «Դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի»։

«Համացանցում երկար տարիներ պտտվում է կարճ մի տեսանյութ․ Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ «Տո անասո՜ւն, բա էս անասունին առաջին պլան կբերե՞ն»։ Իրականում Նիկոլ Փաշինյանի էսօրվա խոսքերն ընթերցելիս այդ արտահայտությունը հիշեցի։ Լավ, եթե այդ ամեն ինչը կար և Նիկոլ Փաշինյանը խոսում է դեպքերի մասին, որոնք այսօր կամ երեկ չեն եղել, ամիսներ շարունակ, շուրջ երկու տարի է, այդ «խաղաղության» դարաշրջան, «խաղաղության» պայմնագիր ստերը ո՞նց են փորձում մեր ժողովրդի ականջներին կախել։

Չգիտե՞ր, որ Խծաբերդի դեպքը 2020-ի դեկտեմբերին է եղել և 2021-ի ընտրություններին փորձում էր հայ ժողովրդին համոզել, թե՝ խաղաղություն են բերում։ Կամ՝ Ադրբեջանն ինչ է պլանավորում, ինչ է ծրագրում անել,այդ ամենը հայտնի չէ՞ր։ Պարզապես ստախոս մարդու ասածի և «հետո»-ի ծրագրերի մասին դժվար է կարծիքներ կազմել, որովհետև անհնար է տրամաբանության մեջ հասկանալ։ Եթե իրոք այդպես էր, և Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն էր վարում, բա Արարարատ Միրզոյանը մի քանի օր առաջ Բայրամովի հետ հանդիպմանը բերանը ինչի՞ վրա էր բացել և ի՞նչ հույսերի մասին է, որ այդքան հապշտապ խոսում էին Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Չէ՞ որ, ի սկզբանե հայտնի էր, որ Ադրբեջանը Հայաստանի փափուկ դիրքորոշմանը չի պատասխանելու նման կեցվածքով և շատ ավելին է պահանջելու ինչպես հիմա է տեղի ունենում և անցնող ամիսներին ու երկու տարիներին է տեղի ունեցել։

Տրամաբանության մեջ դժվար է մեկնաբանել այն ամենի մասին, ինչի մասին որ կոկորդներս պատռել ենք արդեն 2 տարի։ ՔՊ-ի պատգամավորները, որ մեզ հակադարձում էին ամեն վայրկյան, երբ ասում էինք՝ Ադրբեջանը սա է, թշնամին սա է, փոխարենը մի արհեստական թեզ էին շրջանառում՝ «խաղաղության պայմանագիր» և «խաղաղության դարաշրջան», հիմա դրա պատասխանը ո՞նց են տալու։ Թեև այդ հարցերն իրենց էլ ենք տալու․ գալու է ժամանակը, նույն ՔՊ-ի պատգաավորներին ասելու ենք՝ դուք խաբել եք սեփական ժողովրդին, դուք մոլորեցել եք սեփական ժողովրդին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի հետևյալ արտահայտությանը, թե՝ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը։

«44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցազրույցներում խոսում էր Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին, խոսում էր 1915 թվի ցեղասպանությունը շարունակելու մասին, դրանից ամիսներ հետո որտեղի՞ց բուսնեց հայ-թուրքական երկխոսությունը։ Երբ Թուրքիայում կատուն ընկնում էր մեքենայի տակ, Հայաստանի իշխանական ամբողջ խմբակցությունը սկսում էր ցավակցել ու դրական մեսիջների մասին էր խոսում Թուրքիայի հետ։Հիմա այլևս հռետորաբանությունը փոխվել է, նույն այդ վայրիվերումներն են՝ ամեն վայրկյան քաղաքական դիրքորոշում փոխելով, իրարամերժ, հակասականքաղաքկանություն ու խոսույթ օգտագործելով»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan