Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում

Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան:
Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է, բեռնափոխադրումների հարցը քննարկվել է, թե՞ տենց «մանր մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն խրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են։ Այստեղ են ասել. «տերդ մեռնի, գիտություն»:
ՀՀ իշխանություններ, այս մարդկանց մի բան ասելու եք, մի բանով օգնելու եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


