Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան
21
Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Պատերազմ Արցախում
Սերբական Հանրապետության նախագահը աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան Այսօր մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում. Սամվել Կարապետյանի դուստր Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) «Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն

Նիկոլ Փաշինյանը թալանում է ուղիղ եթերում

Խորհրդարանում քննարկվում է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Խորհրդարանական դինջ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է․ այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ…

Մի խոսքով, իշխանությունը, առանց որևէ ձևականության, իր քիմքին հաճո ծախսում է հանրային միջոցները՝ պետական կառավարման համակարգի ֆինանսավորումն ավելացնելով այդ նույն հանրության եկամուտների աճի հետ աղերս չունեցող չափերով։

Խնդիրն այն չէ, որ պետական համակարգի ֆինանսավորումը չպետք է ավելանա, ինչպես ցանկացած օրգանիզմ, այն ևս դինամիկ համակարգ է և պահանջում է միջոցներ։ Հարցը, սակայն, միանգամայն այլ հարթությունում է։ Ինչի՞, ի՞նչ որակի ծառայությունների համար է հասարակությունը լռելյայն համաձայնում հսկայական միջոցներ հատկացնել պետական կառավարման համակարգին։ Վերջինի աշխատանքի որակի մասին ցանկացած խոսակցություն առնվազն ծիծաղելի է։

Պետական կառավարման համակարգն աշխատում է առավելապես իներցիոն ռեժիմով, անիմաստ բյուրոկրատիայի պայմաններում՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով ոչ թե հանրությանը, այլ զուտ իշխանությանը ծառայություն մատուցելը։ Եվ մատուցում է։ Ոստիկանությունն ու ուժային մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի ու մնացյալ պաշտոնյաների անվտանգությունն ապահովում են գերգերագույն ռեժիմով, կարմիր բերետավորները սամասուդ են անում իշխանությանը ոչ հաճո ցանկացած մեկի, դատախազական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գրասենյակը, նրանից հետ չի մնում դատական իշխանությունը։

Մի խոսքով, Հայաստանում իշխանության բոլոր թևերն ու մարմինները ծառայում են Նիկոլ Փաշինյանին պալատական ներքինիի նախանձախնդրությամբ։ Բայց այդ ծառայությունների համար, սովորության համաձայն, վճարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ քաղաքացին՝ հանրությունը՝ պետական բյուջետային միջոցներից։

Ընդ որում, սա այն նույն հանրությունն է, որի համար «թալան», «կոռուպցիա» արտահայտությունները հոգեներգործուն ազդեցություն ունեն, երբ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նույն հանրությունն այսօր լուռ ու անտրտունջ հետևում է իր իսկ միջոցների բացահայտ թալանին, պետության թալանին, որը ձևակերպվում է «բյուջետային ծախսերի դասակարգչի ենթակետի հավելվածի աղյուսակի․․․» անհասկանալի ձևակերպումներով։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանը բառացիորեն թալանում է հասարակությանը՝ իր իշխանությունը պահպանելու ու այն պետական կառավարման համակարգին վճարելու համար, որի արձանագրած ամենաշոշափելի արդյունքն Արցախի մեծ մասի հանձնումն է ու հազարավոր զոհերը։ Այդ թալանը տեղի է ունենում ուղիղ եթերում, խորհրդարանի շենքում՝ հասարակության կատարյալ անտարբերության պայմաններում։

Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը չի մատուցում իր սահմանադրական առաջնային պարտավորությունից բխող ծառայությունը՝ անվտանգության ապահովումը։ Նորմալ պետությունում ոչ թե հասարակությունը պետք է վճարի նման իշխանությանը, այլ հակառակը՝ իշխանությունը պետք է փոխհատուցի հանրությանը՝ իրեն պատվիրակված ծառայության մատուցումը կատարելապես տապալելու համար։

Վճարումը, կրկին նորմալ երկրներում, կատարվում է ոչ թե փողով, այլ իշխանությունից հեռանալով։ Հայաստանի ու նորմալ երկրների տարբերությունն ահա, ի թիվս այլնի, արտահայտվում է այս ցցուն հակասականությամբ․ հասարակությունը վճարում է նրան, ով պարտք է իրեն։ Ողբերգականն այն է, որ սա նույն հասարակությունն է, որի անդամների զգալի մասն իրեն 1000 դրամով խաբողին պատրաստ է ենթարկել լինչի դատաստանի, բայց անհաղորդ է, երբ խաբեության ծավալները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Մասշտաբի խնդիր է, փաստորեն։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan