Հայերը կրթող և սատարող են այլազգիներին. Հայկական կրթություն ստացած մի արաբ տղայի պատմություն
Հայերը կրթող և սատարող են այլազգիներին
Կանաչ շապիկով տղան Էլի Հադադն է։ Արաբ է։ Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքից։
Դպրոցական տարիներին կարդալու ու գրելու հետ խնդիր է ունենում։
Արաբական դպրոցներում նրան արհամարհում են, մտածում են՝ ծույլ է, չի ուզում սովորել։
Ընդունվում է հայկական դպրոց։ Հայ մանկավարժները փորձում են պարզել ինչից է։
Գտնում են պատճառը։
Դիսելքսիա է։ Այսինքն, կարդալու խանգարում ունի։ Բուժվում է ու շարունակում սովորել հայկական դպրոցում։
Ավարտում է ու շատ բարձր գնահատականներով և կրթաթոշակի արժանանալով՝ ընդունվում Լիբանանի Բալմանդի համալսարան, որն արաբական աշխարհում շատ հեղինակավոր է։
«Ամենա ամենամոտ ընկերս հայ է։ Ջո Ներսիսյանը։ Հիմա Հայաստանում է»,- ասում է Noubarian-Khrimian հայկական դպրոցն ավարտած Էլին։
Նուբարյան-Խրիմյան հայկական դպրոցը հիմնվել է 1962թ․՝ երկու հայկական դպրոցների միավորմամբ։
Աշակերտները և՛ հայեր են, և՛ արաբներ։
Դպրոցի տնօրեն Վաչե Հարմանդայան (Կալենց) (ձախ կողմում) բացատրում է, որ հայկական դպրոցում սովորելը նախընտրելի է, քանի որ կարգուկանոնն ու հարգանքը բարձր մակարդակի է, և չկա արմատականություն։
Հայերեն սովորելն արաբների համար ընտրովի է։ Կան սովորողներ։ Իսկ դպրոցն ավարտելուց հետո դառնում են հայերի հարցերի պաշտպանը։
Վաչե Հարմանդայանի կինը՝ Մարիամ Սահակյանը (աջից երկրորդը), նույնպես դպրոցում է աշխատում։ Ամեն տարի ամանորին լուսային և ձայնային տեխնիկա էին վարձում՝ նոր տարին շուքով նշելու համար։
Այս տարի տնտեսական խորը ճգնաժամի պատճառով դրա հնարավորությունը չկա։
Լիբանանյան փողի արժեզրկման պատճառով 1000 դոլարը դարձել է 45 դոլարի չափ։
Լուսի Դավալիբին (աջ կողմում) նույնպես դպրոցի շրջանավարտներից է։ Մայրը հայ է, հայրն՝ արաբ։ Դպրոցի մասին խոսելուց, հիշողությունների գիրկն ընկնելով՝ ազդվեց ու արտասվեց։
Ակն ընդ ական
Լուսանկարը՝ Narek Aleksanyan-ի
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից