Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով. Արտակ Բեգլարյան

Դիտել նաև
Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո. Լուսանկար
Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է
Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված
Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Հայաստանի քարտեզը` այսպես կոչված անկլավներով
Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։
«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։