Ալեքսանդր Դուգին. Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանին 5 տարածք
Հանդես գալով այսօր բացված ադրբեջանամետ կոնֆերանսում, Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ թեև Հայաստանը վերահսկում է Ղարաբաղը, սակայն Ռուսաստանը և միջազգային հանրությունը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ այսօր Ադրբեջանն ուժեղացել է և տարածաշրջանում հաշվեկշիռը փոխվել է ի օգուտ Ադրբեջանի:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա Մոսկվան իր համար ընկեր է համարում և Հայաստանին, և Ադրբեջանին և չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին: Եվ քանի որ ըստ Դուգինի, ուժերի հաշվեկշիռը փոխվել է ի օգուտ Բաքվի, ապա որպեսզի պատերազմ չլինի, Հայաստանը պետք է հանձնել գրաված հինգ տարածքները Ադրբեջանին:
Zham.am