Կառավարական ամառանոցների մոտ քաղաքացի է ինքնահրկիզվել. Yerevan.Today. Լուսանկար, տեսանյութ
Քիչ առաջ մի քաղաքացի կառավարական ամառանոցի մոտ ինքնահրկիզվել է:
Շտապ օգնությունը նրան է բժշկական հաստատություն: Այս պահին տարածքում ոստիկաններ են ծառայություն իրականացնում:
Մանրամասները կփորձենք ճշտել և ներկայացնել:
***
Shamshayan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, ինքնահրկիզման փորձ է կատարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։
Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների հետ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Թե ինչն է եղել կառավարական ամառանոցների հարևանությամբ տղամարդու ինքնահրկիզման պատճառը, ճշտվում: